Որքան աշխատատեղ են թաքցրել գործարար պաշտոնյաներին պատկանող ընկերությունները

Լուրեր

22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
22.11.2024 | 20:48
Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին
22.11.2024 | 20:33
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից
22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
Բոլորը

Անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հեղափոխությունից հետո 37 հազար աշխատատեղ է գրանցվել։ Այդ աշխատատեղերը հիմնականում գոյություն են ունեցել, սակայն գրանցված չեն եղել, որպեսզի գործատուները դրանց համար եկամտահարկ չվճարեն։ Իսկ գարնանային հեղափոխությունից հետո, վախենալով բացահայտվելուց և պատասխանատվությունից, գործատուները կամ տվյալ ընկերությունների սեփականատերերը գրանցել են դրանք։

Դեռևս անցած տարվա սեպտեմբերին,  երբ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հայտարարել էր, թե 28 հազար աշխատատեղ է գրանցվել, Factor.am-ն անդրադարձել էր խնդրին ու պարզել, որ հատկապես խոշոր սուպերմարկետները չէին գրանցել իրենց աշխատատեղերը:

Որոշ բաց աղբյուրներից օգտվելով՝ հնարավոր եղավ տեղեկանալ, որ մեծ թվով աշխատատեղեր է գրանցել նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը։ Նախ նշենք, որ անցած տարի Ս. Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը մասնատվել էր և սուպերմարկետների ցանցն առանձնացել էր նոր հիմնված «Սիթի» ընկերությունում: Եվ Ս. Ալեքսանյանին պատկանող թե՛ սուպերմարկետների ցանցը,  թե՛ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, որով բիզնեսմեն պատգամավորը կատարում է շաքարավազի ու այլ ապրանքների ներմուծում, հեղափոխությունից անմիջապես հետո՝ հենց մայիս ամսին, կտրուկ ավելացրին աշխատողների թիվը: Միավորված «Ալեքս հոլդինգը» հունվար ամսին ունեցել է 4198 աշխատող, իսկ արդեն հուլիսին «Սիթիի» հետ միասին՝ 6280 աշխատող: Այդպիսով միայն այս երկու ընկերությունները ստվերից դուրս են հանել ավելի քան 2000 աշխատատեղ և այդքան աշխատողի համար սկսել են հարկ վճարել:

Ս. Ալեքսանյանի ընտանիքին պատկանող և խոշոր հարկատուների ցանկում գտնվող «Նատալի ֆարմ» ընկերության աշխատողների քանակը եթե ապրիլ ամսին 1640 էր, ապա հուլիսին՝ 1822:  «Ալեքս տեքստիլը» հուլիսին ապրիլի համեմատ մոտ 182 աշխատող ավելի է գրանցել: Եվ միայն այս չորս ընկերությունների դեպքում պարոն Ալեքսանյանը մոտ 3000 ավելի աշխատող է գրանցել: Նույնը վերաբերում է նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցին, որը թեև «Սիթի» -ից փոքր է, այնուամենայնիվ խոշոր ցանց է: «ՍԱՍ»-ը, ինչպես հայտնի է, պատկանում է մեկ այլ նախկին պատգամավորի՝ Արտակ Սարգսյանին: Այս սուպերմարկետների ցանցը, եթե ապրիլին ունեցել է 1417 աշխատող, ապա հուլիսին՝ արդեն 1733:

Նույն բաց աղբյուրներից տեղեկացանք, որ անցած տարեսկզբի համեմատ իրենց աշխատատեղերի քանակն ավելացրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները։ Օրինակ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» տարեսկզբին գրանցել էր 307 աշխատատեղ, տարեվերջին արդեն՝ 385 աշխատատեղ։ Գ․Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբը»՝ հայտնի հյուրանոցային, ռեստորանային խաղատնային համալիրը, եթե հունվարին գրանցել էր 444 աշխատատեղ, ապա նոյեմբերին 692 աշխատատեղ՝ ավելացնելով 248 աշխատողի։

Վարդանյանների ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը, եթե մինչև հեղափոխությունը գրանցել էր 1772 աշխատողի, ապա անցած տարեվերջին արդեն 2088՝ գրանցելով 316 աշխատողի։ Վարդանյաններին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Գրանդ քենդին», ապրիլին գրանցել էր 2962 աշխատող, անցած տարվա նոյեմբերին արդեն՝ 3223 աշխատող։

Կրթության և գիտության նախկին դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանի ընտանիքին վերագրվող՝ գինի արտադրող «Արմենիա վայն» ընկերությունը նույնպես ավելացրել է աշխատատեղերը 148-ից դարձնելով 180։ Նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին վերագրվող «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» ընկերությունն աշխատողների քանակն ավելացրել է մոտ 100-ով։

Իհարկե մենք հատ-հատ չենք անդրադառնա հայտնի գործարարների բոլոր ընկերություններին, բայց այս մի քանի օրինակներն էլ բավարար են հասկանալու համար, որ, շրջանառությունը թաքցնելուն զուգահեռ, չեն գրանցվել նաև բազմաթիվ աշխատատեղեր և պետբյուջե չեն վճարել միլիոնավոր  դրամների հարկեր։
Հնարավոր չէ բոլորին հատ-հատ ներկայացնել, բայց մի քանի խոշորներին և հայտնիներին կներկայացնենք։ Այդպիսով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եթե մայիսին գրանցել էր 3943 աշխատող, ապա հոկտեմբերին՝ արդեն 4320 աշխատող՝ ավելացնելով 377 աշխատողի։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության աշխատողների քանակը հունվարին եղել է 1161, նոյեմբերին՝ 1357։ Իհարկե, չենք կարող պնդել, որ սրանք նոր բացված աշխատատեղեր չեն, բայց տրամաբանությունը հուշում է, որ դրանք հիմնականում եղել են, բայց գրանցվել են հեղափոխությունից հետո։

Շարունակելով շարքը՝ նշենք, որ անցած տարեսկզբի համեմատ մոտ 100 նոր աշխատատեղ է գրանցել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող հայտնի «Սպայկա» ընկերությունը, եթե անցած տարեսկզբին գրանցել էր 1302 աշխատող, ապա նոյեմբերին՝ 1604 աշխատող՝ ավելացնելով 302 աշխատատեղ։ Ծխախոտ ներկրող «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը անցած տարեսկզբին ուներ 34 աշխատող, տարեվերջին՝ 51 աշխատող։ 160 աշխատատեղ ավելացրել է նաև «Արաքս թռչնաֆաբրիկան»՝ աշխատողների թիվը 320-ից դարձնելով 481։

Այդպիսով պարզ է դառնում, թե մեր գործարարները, որոնք շատ դեպքում հայտնի պաշտոնյաներ են եղել, ինչպես են թաքցրել հարկերը՝ նաև իրենց աշխատողներին պահելով ստվերում։ Գործարարներն, իրենց աշխատողներին չգրանցելով,  ոչ միայն հարկեր չեն վճարել, այլև ոտնահարել են աշխատողների սոցիալական իրավունքը։ Նրանց համար հարկեր չվճարելով՝ վտանգել են հետագայում նրանց՝ համեմատաբար բարձր կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքները։

Արմինե Ավետյան