Ես՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացի, մնացել եմ անտուն, հարգարժա՛ն Նիկոլ Փաշինյան. Արամի 23 հասեցի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ.

Լուրեր

10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
Բոլորը

Արամի 23 հասցեում գտնվող պատմական հուշարձանի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կենտրոնից զատ փլուզվել է նաև նույն հասցեում գտնվող բնակելի տուն:

Բնակիչները մի քանի ամիս է՝ վարձով են բնակվում, քանի որ հնարավոր փլուզումից վախեցել են և տեղափոխվել այլ բնակարան: Սակայն, նշում են, որ ամբողջովին վնասվել է տան գույքը:

«Հատակը հեռվացել էր, պատերը ճաք էին տվել: Փլուզումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Մինչ այդ, պատերն ահավոր շարժվում էի: Ես չգիտեմ, թե ինձ հիմա որտեղ են բնակարան տալու, տալո՞ւ են, թե՞ ոչ: Պատերը, երբ սկսեցին շարժվել, ես հոկտեմբերից իմ գումարով վարձեցի բնակարան և գնացի ուրիշ տեղ ապրելու: Ինչպես ասում է մեր վարչապետը՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ես հիմա որպես ՀՀ հպարտ քաղաքացի մնացել եմ անտուն, հարգարժան Նիկոլ Փաշինյան, եթե կարող եք ինձ օգնեք, քանի որ Դուք ասում եք, որ մեր միակ հարստությունը ՀՀ քաղաքացին է»,- ասաց Արամի 23 հասցեի բնակիչ Մադլենա Ասրյանը:

Նշենք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: