Հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը. Արայիկ Հարությունյանը հանդիպել է պետական բուհերի ռեկտորների հետ

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ. տեղեկացնում է ԿԳ նախարարության լրատվական ծառայությունը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների /կառավարման/ խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես նաև կհաստատվի բուհի բյուջեն: «Բուհերի խորհուրդների ձևավորման հապաղումը կապված էր երկրում տեղի ունեցող գործընթացների հետ. մեր ցանկությունն էր անել առավելագույնը, որպեսզի քաղաքական գործիչները և պաշտոնյաները քիչ տեղ ունենան խորհուրդների կազմում, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Ներկայիս իրավական կարգավորումները, իհարկե, որոշակի սահմանափակում են այս գործընթացը, սակայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը շուտով կդրվի շրջանառության և կանցնի քննարկումների փուլ,  վերջնականապես կլուծի խորհուրդների քաղաքականացման խնդիրը»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ այսօրվա նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի յուրաքանչյուր բուհի խնդիրներին և հնարավորության դեպքում դրանց լուծումներ կտրվի:

Նիստի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են այն հիմնական խնդիրները, որոնք ներկայումս առկա են բուհերում՝ բյուջեի հաստատում, ֆինանսական կայունություն, հավատարմագրման գործընթաց, շենքային, տեխնիկական  վերազինման և ենթակառուցվածքների արդիականացման հարցեր, մասնաճյուղերի գործունեություն, ինչպես նաև միջազգայնացման խնդիրներ: Նիստին ներկա է գտնվել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որը ներկայացրել է ատենախոսությունների պատրաստման և պաշտպանության գործընթացի հետ առնչվող որոշակի հարցեր: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բուհերին կոչ է արել ակտիվ համագործակցել ԲՈԿ-ի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական գործընթացի և քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հարցերին: