«Գազպրոմ Արմենիան» կարող է նվազեցնել ներդրումները Հայաստանում. «Կոմերսանտ»-ի անդրադարձը գազի գնի շուրջ բանակցություններին

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

«Գազպրոմը» վերջին պահին կարողացավ Հայաստանի նոր իշխանությունների հետ համաձայնության հասնել 2019 թվականին գազի սակագինը 10 տոկոսով բարձրացնելու հարցով՝ այն հասցնելով 1.000 խմ-ի համար 165 դոլարի: Համաձայնությունը ձևական տեսք ունի. գինը թանկացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն ներքին սակագները բարձրացնել Երևանը պատրաստ չէ: Այս մասին ասվում է «Կոմերսանտ» պարբերականում հրապարակված հոդվածում:

Ըստ փորձագետների՝ «Գազպրոմը», փաստորեն, կարողացավ չեղարկել ներքին զեղչերը, որի հաշվին նրա դուստր ընկերությունը երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ էր կատարում:

Ռուսական պարբերականը հիշեցնում է, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլլերն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը 2018թ. դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիային» գազի մատակարարման պայմանագիրը լրացնող համաձայնագիր ստորագրեցին: Այս տարվա հունվարի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին վաճառվող գազի գինը թանկացրեց 10 տոկոսով՝ 1.000 խմ-ի դիմաց սահմանելով 165 դոլար. 2016-ի պայմանագրով նույն 165 դոլարը նվազեցվել էր 150 դոլարի:

«Գազպրոմը» Հայաստանի սպառողներին գազի միակ մատակարարն է (Երևանը գազ է ստանում նաև Իրանից, բայց այն օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար, որը մատակարարում է Թեհրանին): «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանագիրը կնքվել է 2013 թվականին՝ տարեկան մինչև 2.5 մլրդ խմ ծավալով վառելիք մատակարարելու մասին: 2018թ. 9 ամիսներին Հայաստանին 1.37 միլիարդ խմ գազ է մատակարարվել:

««Գազպրոմը» ստիպված էր լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018 թվականի գարնանը երկրում հեղաշրջման արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո ռուսական պետական կառույցների հետ Երևանի հարաբերությունները բարդացան: Հուլիսին պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ բացահայտեց մի շարք գազալցակայաններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ձեռնարկություն «Ավտոգազում»: Այնուհետև հարկային պահանջներ ներկայացվեցին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և հենց «Գազպրոմ Արմենիային»: Գազային ընկերությունները հերքեցին մեղադրանքները և հայտարարեցին, որ երկու տարվա ընթացքում տարեկան 27.6 մլն դոլարի վնաս են կրել: Կառավարությունը պնդեց 2019 թվականից գազի սակագինը նվազեցնելու հարցում: Արդյունքում, կողմերը համաձայնության եկան, որ գազի արժեքը կավելանա, բայց ներքին շուկայի սակագները (հազար խորանարդ մետրը 290 դոլար)՝ ոչ»,- ասվում է հոդվածում:

«Գազպրոմ»-ում չեն մեկնաբանում բանակցությունները: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ գազի սակագնի հարցով բանակցությունները կշարունակվեն այնքան, որքան կպահանջի դրա ընթացքը: