Բոլոր փաստարկները ներկայացվելու են․ Արման Եղոյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-Կառավարություն բանակցությունների մասին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցություններ է սկսել Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ։

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ բանակցություններն այս հարցով կշարունակվեն այնքան, որքան կպահանջի դրա ընթացքը։

Հարցին՝ արդյոք այդ բանակցությունների ընթացքում «Գազպրոմ Արմենիայի» հետ ունեցած որոշ պայմանագրեր կվերանայվե՞ն, կամ արդոք սեղանին կդրվե՞ն ԱԺ Գազի և էլեկտրաէներգիայի  հարցերով  քննիչ հանձնաժողովի վերջին ամիսներին կատարած ուսումնասիրության արդյունքները, Արման Եղոյանը պատասխանեց․ «Բանակցությունների առարկան Հայաստանի սպառողներին մատակարարվող գազի գինն է, մեր բոլոր փաստարկներն էլ ներկայացվելու են»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունվարի 1-ից թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 2019-ից 1000 խմ-ի դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։

Ինչպես հաղորդում է «Գազպրոմ» ընկերության կայքը, այդ որոշումը կայացվել է «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն:

Հայաստանի համար թանկացված 15 դոլարի տարբերությունը «Գազպրոմ Արմենիան» է վճարելու, սակայն դեռ անհայտ է՝ թե որքան ժամանակ։