Միջադեպից 15 օր անց. բռնության ենթարկված կինը դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դեկտեմբերի 25-ին իր բնակարանում 3 անչափահաս երեխաների աչքի առաջ ենթադրաբար ոստիկանների կողմից բռնության ենթարկված Ռուզաննա Պողոսյանը դեռևս չի հարցաքննվել և դատաբժշկական փորձաքննությամբ նրա վնասվածքները չեն արձանագրվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննայի շահերը ներկայացնող, փաստաբան Սարգիս Խաչատրյանը։

Անցած տարեվերջին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Ռուզաննա Պողոսյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 25-ին իր նկատմամբ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել։ 41-ամյա կինը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Փաստաբան Սարգիս Խաչատրյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ Ռուզաննա Խաչատրյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության անցկացումը միտումնավոր է հետաձգվել և դեպքից 16 օր անց նրա վնասվածքները փաստացի չեն արձանագրված:

«Արդյունքում ստացվեց, որ այդ մարմնական վնասվածքները մնացին օդի մեջ։ Իրենք հույս ունեին, որ այս տոների ընթացքում մարմնական վնասվածքները չեն երևա և ոչինչ չի մնա։ Հասկանալի է՝ եթե կապտուկների կամ այտուցի մասին է խոսքը, բնականաբար՝ այդ 15-16 օրում անհետանալու են, եթե այսօր Ռուզաննային հրավիրեն դատաբժշկական փորձաքննության, փորձագետը նայելու է, որ Ռուզաննայի վնասվածքներն առկա չեն»,- ասում է փաստաբան Խաչատրյանը։

Նա Factor.am-ին ավելի վաղ տեղեկացել էր, թե ոստիկանների մասնակցությամբ միջադեպի արդյունքում ինչ վնասվածքներ է ստացել Ռուզաննա Պողոսյանը․ «Ռուզաննայի ոտքերի, ձեռքի, ազդրերի հատվածներում վնասվածքներ կան՝ սալջարդերի, կապտուկների, քերծվածքների տեսքով, անգամ կա ատամի տեղաշարժ, ծնոտի վնասվածք։ Դրանք կարող էին ստացված լինել միայն ոչ համաչափ ուժի գործադրման արդյունքում»։

Ռուզաննա Պողոսյանի փաստաբանն անընդունելի է համարում, որ մինչ օրս իրավապահ մարմինները Ռուզաննա Պողոսյանին չեն հրավիրել ու նրանից չեն լսել դեպքի մանրամասները․ «Ներքին օղակի գաղափարն է՝ ինչքան հնարավոր է ժամանակ ձգեն, զեկուցեն վերադասին այլ բան, որ արդյունքում ստանան իրենց ուզածը, այսինքն՝ փրկեն էդ մի քանի ոստիկանին։ Ռուզաննային ու երեխաներին տնից հանեցին ոստիկանների ուժով, հիմա ուզում են նրանց արածը մի ձև փակել»։

Հիշեցնենք, որ ըստ Ռուզաննա Պողոսյանի հայտարարության՝ դեկտեմբերի 25-ին տուն մտնելու պահին իր երեխային են մոտեցել ոստիկաններ, թույլ չտալով ներս մտնել, իրենք են բնակարան մտել։ Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով դուրս հանել կնոջն ու երեխաներին: «Թույլ չեն տվել անձնական իրեր վերցնել։ Ռուզաննային խալաթով․․․ հրելով, բրդելով, խփելով, հարվածելով, քաշելով հանել են դուրս»։

Ռուզաննայի շահերը ներկայացնող փաստաբանի խոսքով՝ հայտնի են ենթադրաբար բռնություն կիրառած ոստիկանները՝ ոստիկանության մայոր Միհրան Սիրեկանյան և hամայնքային ոստիկանության աշխատակիցը։ Փաստաբանի խոսքով՝ միջադեպին ներկա գտնված «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Միքայել Ավագյանը ևս քաշքշել է Ռուզաննային։

Ռուզաննա Պողոսյանը 3 անչափահաս երեխայի մայր է, նրանցից մեկը ասթմատիկ հիվանդ է։ Կինը կոնֆլիկտի կիզակետում հայտնվել է նախկին ամուսնու գործողությունների հետևանքով։ Վերջինս 8 տարի առաջ բնակարանը գրավադրել է բանկում, որն էլ այն օտարել է «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ին․ «Ռուզաննան եղել է բնակարանի համասեփականատեր, սակայն առանց նրա գրավոր համաձայնության է այն գրավադրվել»,- ասում է փաստաբանը:

Ռուզաննա Պողոսյանը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ արգելանք դնել ոստիկանության գործողությունների ու գույքի օտարման վրա։ Դատարանը բավարարել է միջնորդության միայն մի մասը՝ արգելանք է դրվել գույքն օտարելու վրա, իսկ ոստիկանների գործողության վրա արգելանք չի դրվել։ Օգտվելով դատարանի այս որոշումից՝ «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ն բնակարանից Ռուզաննային ու երեխաներին հեռացնելու պահանջով դիմել է ոստիկանություն։

Փաստաբանի ներկայացմամբ՝ առանց դատարանի վերջնական ակտին սպասելու՝ ոստիկանությունը ի կատար է ածել «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ի պահանջը՝ ընտանիքին դուրս հանել բնակարանից։ Դեպքից երկու օր առաջ Ռուզաննա Պողոսյանը դիմել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով ժամանակ տալ, որ կարողանա բնակարանից դուրս գալ, սակայն ոստիկանները չեն սպասել։

Նշենք, որ միայն այսօր է Հատուկ քննչական ծառայությունը ստացել Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ ոստիկանության նախապատրաստած նյութերը։ Փաստաբանին դեռ հայտնի չէ՝ արդյոք քննչական մարմինը քրեական գործ կհարուցի՞։

Ռոբերտ Անանյան