3 անչափահասի մոր նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել, նա վերակենդանացման բաժանմունքում է․ ահազանգում է փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Ռուզաննա Պողոսյանի փաստաբանը հայտարարում է, որ դեկտեմբերի 25-ին նրա նկատմամբ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել։

Դեպքը տեղի է ունեցել Ռուզաննայի բնակարանում՝ անչափահաս երեխաների աչքի առաջ։ Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած 41-ամյա Ռուզաննա Պողոսյանն այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում է:

«Ռուզաննայի ոտքերի, ձեռքի, ազդրերի հատվածներում վնասվածքներ կան՝ սալջարդերի, կապտուկների, քերծվածքների տեսքով, անգամ կա ատամի տեղաշարժ, ծնոտի վնասվածք։ Դրանք կարող էին ստացված լինել միայն ոչ համաչափ ուժի գործադրման արդյունքում»,- ասում է Ռուզաննայի շահերը ներակյացնող փաստաբան Սարգիս Խաչատրյանը։

Նա այսօր ասուլիսի սրահ էր եկել նկարներով, որոնցում փաստվում էր կնոջ՝ բռնության ենթարկված լինելը։ Տուն մտնելու պահին Ռուզաննայի երեխային են մոտեցել ոստիկաններ, թույլ չտալով ներս մտնել, իրենք են բնակարան մտել։ Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով դուրս հանել կնոջն ու երեխաներին:

«Թույլ չեն տվել անձնական իրեր վերցնել։ Ռուզաննային խալաթով․․․ հրելով, բրդելով, խփելով, հարվածելով, քաշելով հանել են դուրս»,- նկարագրում է փաստաբան Խաչատրյանը։ Ըստ նրա՝ հայտնի են ենթադրաբար բռնություն կիրառած ոստիկանները՝ Ոստիկանության մայոր Միհրան Սիրեկանյան և hամայնքային ոստիկանության աշխատակիցը։

Փաստաբանի խոսքով՝ միջադեպին ներկա «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Միքայել Ավագյանը ևս քաշքշել է Ռուզաննային։ Հիվանդանոցում հայտնված Ռուզաննան ոստիկանություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Նրա փաստաբանը դեռ դատաբժշկական փորձաքննության նշանակման մասին որոշում չի ստացել։

Ռուզաննան 3 անչափահաս երեխայի մայր է, նրանցից մեկը ասթմատիկ հիվանդ է։ Կինը կոնֆլիկտի կիզակետում հայտնվել է նախկին ամուսնու գործողությունների հետևանքով։ Վերջինս 8 տարի առաջ բնակարանը գրավադրել է բանկում, որն էլ այն օտարել է «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ին․ «Ռուզաննան եղել է բնակարանի համասեփականատեր, սակայն առանց նրա գրավոր համաձայնության է այն գրավադրվել»,-ասում է փաստաբանը։

Ռուզաննա Պողոսյանը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ արգելանք դնել ոստիկանության գործողությունների ու գույքի օտարման վրա։ Դատարանը բավարարել է միջնորդության միայն մի մասը՝ արգելանք է դրվել գույքն օտարելու վրա, իսկ ոստիկանների գործողության վրա արգելանք չի դրվել։ Օգտվելով դատարանի այս որոշումից՝ «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ն բնակարանից Ռուզաննային ու երեխաներին հեռացնելու պահանջով դիմել է ոստիկանություն։

Փաստաբանի ներկայացմամբ՝ առանց դատարանի վերջնական ակտին սպասելու՝ ոստիկանությունը ի կատար է ածել «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ի պահանջը՝ ընտանիքին դուրս հանել բնակարանից։ Դեպքից երկու օր առաջ Ռուզաննա Պողոսյանը դիմել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով ժամանակ տալ, որ կարողանա բնակարանից դուրս գալ, սակայն ոստիկանները չեն սպասել։ Միջադեպից հետո Ռուզաննայի բնակարան են ժամանել Շտապօգնության աշխատակիցները՝ բժշկական օգնություն ցուցաբերել կնոջն ու երեխաներին։

Factor.am-ը դիմեց Ոստիկանության մամուլի ծառայություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել Ռուզաննա Պողոսյանի կողմից ներկայացված հաղորդմանը: «Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար»,- պատասխանեցին ոստիկանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում: