Ներկայացվել է «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում» մասնակցային մոնիտորինգի զեկույցը

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից իրականացված «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում» մասնակցային մոնիտորինգն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։

Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել 2007թ․ հետո Երևանում, Գյումրիում և Վանաձորում կառուցված և վերակառուցված թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքաշինության նախարարի մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանին:

Մոնիտորինգի արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել ուսումնասիրման ենթարկված 20 դպրոցների շինությունների՝ մատչելիության նորմերին համապատասխանության մասին։ Արդյունքները ցույց են տալիս, որ մատչելիության շինարարական նորմերը կարգավորող՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի համապատասխան հրամանը ամբողջությամբ չի կիրարկվել, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ և կոպտորեն խախտվել է։ Ըստ այդմ՝ կարելի է պնդել, որ ուսումնասիրված հանրակրթական դպրոցները անհասանելի են հաշմանդամություն ունեցող աշակերտների համար, քանի որ մեծամասամբ չեն համապատասխանում մատչելիության չափանիշներին։