Ղազախստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Կարագանդայի միջադեպի գործով կասկածվող Նարեկ Գուրուրյանի տեսաուղերձը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ղազախստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանի ֆեյսբուքյան տեսաուղերձը: Այս մասին գրում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ալմաս Սադուբաևին:

Երկրի իրավապահների տվյալներով՝ Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով մինչ օրս 8 մարդ է ձերբակալվել, կասկածյալներից մեկի՝ քաղաքացի Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

«Հետախուզական գործողությունների շրջանակում ոստիկանները շրջել են նրա հնարավոր գտնվելու վայրերով: Հանձնվելու պատրաստակամության մասին կասկածյալի՝ համացանցում հրապարակած ուղերձի հետ կապված երկու օր առաջ նրա հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները, սակայն մինչ օրս ոչ ոք նրանց հետ կապ չի հաստատել»,- հայտնել է Սադուբաևը:

Նա նշել է, որ Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, համակողմանի հետազոտությունը և «քաղաքացի Գուրուրյանին խորհուրդ է տալիս, ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար, կամավոր հանձնվել ոստիկանության աշխատակիցներին»:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում Ամանորը նշող հաճախորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 23-ամյա տղամարդ է սպանվել: Միջադեպից հետո քաղաքում լարված իրադրություն է ստեղծվել, ցույցեր են անցկացվել:

Factor.am-ի հետ զրույցում Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը նշել է, որ լարվածությունն անհամեմատ թուլացել է, սակայն հայերին պատկանող օբյեկտների մոտ տեղի ոստիկանական ուժերը 24-ժամյա ռեժիմով հերթապահություն են իրականացնում: