Ընդհանրապես արգելել նման միջոցառումները, մենք գտնում ենք՝ ճիշտ չէ․ Արտակ Դավթյանը՝ բանակ ուղարկվող ծանրոցների մասին

Լուրեր

18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» մյուս մրցակիցները արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 09:52
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
18.09.2026 | 09:50
Սուրեն Պապիկյանը Պեկինում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.09.2026 | 09:32
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը քննարկել են համատեղ զորավարժությունների և ռազմական կրթության զարգացումը
Բոլորը

Ինչպես ամեն տարի, այնպես էլ` 2019 թվականի զորակոչի ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու նորակոչիկների առողջությանը, իսկ քանի որ ձմեռ է՝ հատուկ ուշադրության կենտրոնում է նորակոչիկներին անվտանգ իրենց զորամասերը տեղափոխելու խնդիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի առաջին օրը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Անդրադառնալով նորակոչիկներին տրվող կոշիկներին և համազգեստին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ այս զորակոչի ընթացքում էլ նորակոչիկները կստանան այն կոշիկները, որոնք մինչ այժմ բաժանվում են զինվորներին։ «Ինչ վերաբերում է համազգեստին, ապա կլինի փոփոխություն՝ դրա կտորի որակի հետ կապված»,- ասաց Դավթյանը։

Հարցին՝ արդյոք զինվորներին ծանրոցներ ուղարկելու պրակտիկան բացառվելո՞ւ է, Արտակ Դավթյանը պատասխանեց․ «Այն, ինչ մենք տալիս ենք զինծառայողներին,  բավարար է նրանց կեցությունն ապահովելու համար։ Սակայն պետք է նշեմ, որ բանակ են զորակոչվում տարբեր սոցիալական խմբերի զինվորներ, և կա մեկը մյուսից ետ չմնալու խնդիր։ Պետք է հասկանալ, թե ինչու է ծնողը ծանրոց ուղարկում բանակ։ Եթե կա համազգեստի հետ կապված խնդիր, ապա պատրաստ ենք դա քննարկել, նախկինում նման խնդիր կար, որի հետևանքով  համազգեստի տրամադրման ժամկետները փոխվեցին, զինվորներին տրամադրվող ներքնաշորերը փոխվեցին, զինվորները ստանում են նաև գումար՝ առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներ գնելու համար։ Ընդհանրապես արգելել նման միջոցառումները, մենք գտնում ենք՝ ճիշտ չէ․ բայց եկեք հասկանանք պատճառները՝ դա զինվորին պե՞տք է, թե՝ պետք չէ»։

Խոսելով բանակում շահագործվող անսարք մեքենաների մասին՝  Արտակ Դավթյանը նշեց․ «Վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել է 2000 մեքենայով, դրան զուգահեռ շահագործումից դուրս են հանվում անսարք մեքենաները։ Սակայն բացառել, որ անսարք տեխնիկա կարող է շահագործվել, որևէ մեկը չի կարող։ Սակայն ամեն ինչ ավում է դա բացառելու համար։ Այն ցավալի դեպքից հետո այդ վերահսկողությունն ավելի է խստացվել»։

Աղավնի Սուքիասյան