«Ասում էին գնում ենք Երևան՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու»․ հրապարակվեց ՊՊԾ գունդը գրաված քաղաքացու ցուցմունքը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր խմբի հետ ՊՊԾ գունդ ներխուժած Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց։ Դրանից հետո դատարանը որոշեց հրապարակել Սողոմոնյանի նախաքննական ցուցմունքները։ Իր նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ իրեն համոզել են գնալ իրենց հետ. «Ինձ համոզել են, տարել են, գնացել ենք Սպիտակ, եկել է հետո Արմեն Լամբարյանը։ Ասում էին գնում ենք Երևան՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու, Լամբարյանն ասում էր՝ Սեֆիլյանը հայրենասեր մարդ է, պետք է նրան ազատել։ Եկել ենք Երևան, միայն երբ շարժվեցինք մեր մեքենայի ետևում ուրիշ մեքենա կար։ Մի քիչ առաջ շարժվեցինք, մի կռազ խփեց, ես շփոթված էի ու չէի հավատում ինչ ա կատարվել։ Ավելի ուշ հասկացա, որ ոստիկանության շենք ենք մտել, մեզ շտապեցնում էին, որ մտնեինք ներս»։

Նա նաև հայտնել է, որ խմբի անդամ Արմեն Բիլյանն է մեկ անգամ կրակել. «Շենքի կողքով ցանկացել եմ փախչել, բայց դիմացս պարիսպ էր։ Հետո հետ եկա։ Պավլիկն ասեց՝ ոստիկանին ձեռ չտալ, հետո կրակեց դռան վրա և քացով բացեց։ Ոստիկաններից բանալի էին ուզում, որ դուռը բացեն։ Տեսել եմ, որ զուգարանի դիմացից կրակել է Արմեն Բիլյանը, ավելի ուշ տեսել եմ, որ կարճլիկ, մի քիչ լիքոտ տղամարդը ուսը բռնած առաջանում է դուրս։ Հաջորդ օրն եմ իմացել, որ իմ տեսած տղամարդը ոստիկան է եղել»։

Նրա խոսքով՝ լսել է Վարուժան Ավետիսյանի և Արայիկ Խանդոյանի խոսակցությունը. «Վարուժանն այն կարծիքին էր, որ ճիշտը հանձնվել է, Արայիկն ասում էր մինչև Ժիրոն չասի, չի հանձնվի։ Հետո եկան երրորդ հարկ, ասեցին որ պետք է հանձնվել։ Վարուժի խոսքերից ուրախացել էի»։