Ոչինչ չի փլուզվել, որ վերականգնենք, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. Վլադիմիր Պուտին

Լուրեր

18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
Բոլորը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է: Ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ անցկացվող ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն ինչպե՞ս է վերականգնելու Հայաստանի հետ հարաբերությունները ԱԺ ընտրություններից հետո:

«Ի՞նչ է նշանակում վերականգնել: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, որը վերականգնելու կարիք ունի: Հայաստանը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ: Ի՞նչը վերականգնենք: Պետք է զարգացնել այն, ինչ կա»,- ասել է Կրեմլի ղեկավարը:

Նա նաև հավելել է, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մերձավոր դաշնակիցն է Անդրկովկասում. «Այդպես է եղել պատմականորեն, այդպես է և, հույս ունեմ, այդպես կլինի: Մենք պետք է ելնենք աշխարհում, տարածաշրջանում ընթացիկ իրողություններից, մեր հնարավորությունների պահանջմունքներից»: