Հայաստանը որևէ բանակցություն չի վարում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով. ԱԳՆ խոսնակ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Հայաստանը որևէ բանակցություն չի վարում հանրապետության երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել:

«Այս հարցով հստակ կարող եմ ասել, որ սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական համագործակցության մաս է կազմում, և այդ հարցի շուրջ կա երկխոսություն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին և այնտեղ օտարերկրյա զինծառայողների տեղակայման հարցով քննարկումներին, ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ դրանք պատկանում են Հայաստանին, բացառապես քաղաքացիական բնույթ են կրում և այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ:

«Հայաստանի պարագայում ռազմական ներկայության խնդիր չկա: Միաժամանակ, պետք է ասեմ, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման հարցով»,- հավելեց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարն օրերս «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին, ասել էր, որ Մոսկվան և Երևանն ավարտում են մի փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: