Չի կարելի քաղաքականացնել հարցը. ՌԴ դեսպանը՝ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջ սպանության մասին

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը

Անթույլատրելի է հարցը քաղաքականացնելը: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից 57-ամյա կնոջ սպանության գործին: Այդ մասին լրագրողի հարցը, ի դեպ, ռուս դիվանագետին դուր չեկավ. «Այնպիսի տպավորություն է, որ մեր զինծառայողները մեկը մյուսի հետևից հանցագործություն են կատարում: Եվ ամեն անգամ մենք բախվում ենք այդ խնդրին»:

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել գործի մանրամասները: Դա քննության գործն է, որն իրականացվում է հայկական օրենսդրության և այն իրավական-պայմանագրային փաստաթղթերի հիման վրա, որոնք կարգավորում են Հայաստանի տարածքում ռազմաբազայի գործունեությունը»,- հավելեց Կոպիրկինը:

Դեսպանը ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց սպանված կնոջ հարազատներին՝ հավելելով, որ հանցագործությունը պետք է հետաքննվի և մեղավորը պետք է պատժվի. «Բայց, մեր կարծիքով, անընդունելի է գործը քաղաքականացնելը: Դա չի նպաստի քննության ո՛չ անաչառությանը, ո՛չ էլ արդյունավետությանը: Եկեք չխանգարենք նրանց»:

Սերգեյ Կոպիրկինը, միաժամանակ, պնդեց, որ ՌԴ դեսպանատունը չի հերքել լուրը: «Հիշեցնեմ իրադարձությունների շղթան: Երբ դա տեղի ունեցավ, քննությունն ընդհանրապես պատահարի մասին որևէ վարկած չուներ, սակայն հենց առաջին օրերին որոշակի ուղղվածությամբ լրատվամիջոցներում միանշանակ այն միտքն էր հնչում, որ հետքերը 102-րդ ռազմաբազա են տանում: Մինչ այն պահը, երբ քննությունը կանգ առավ ինչ-որ վարկածի վրա: Դա քննության և հասարակական կարծիքի ուղղորդում էր»,- նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ հենց դրա դեմ են իրենք հանդես եկել:

Հիշեցնենք, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը կալանավորված է, նա պահվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում: