Եթե հայտարարում եք, որ բանակն ունի 2․5 մլրդ դոլարի կարիք, որ արդիականացվի, նշանակում է՝ թշնամուն բացահայտ ասում եք՝ ինչ վիճակում է այն․ Ա. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ արտախորհրդարանական բոլոր ուժերը ունեն լուրջ մտադրություն՝ միավորվելու Սահմանադրության փոփոխության և Ազգային պետական անվտանգության խնդիրների շուրջ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ ցանկանում է օգնել նոր իշխանությանը, որպեսզի նրանք իսկապես հաջողեն:

«Հակառակ դեպքում, եթե որևէ  շեղում լինի, օրինակ, պետական անվտանգության խնդրից, բոլորս ենք տուժելու»,- ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահը։

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ իրենց  համար անհասկանալի են Արցախում կատարվող կադրային վերջին փոփոխությունները, չկա նաև այն հարցի պատասխանը՝ արդյոք Հայաստանն ու Արցախը պատրաստվո՞ւմ են ներկայացնել միասնական դիրքորոշում Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ։

«Եթե դուք շարունակելու եք նույն բանակցությունները վարել, ինչպես նախորդները՝ հիմնված Մադրիդյան սկզբունքի վրա, նշանակում է դուք վտանգում եք այդ հարցը՝ առավել ևս, երբ Կառավարության նիստի ժամանակ հայտարարում եք, որ մեզ 2․5 մլրդ դոլար է պետք, որ մեր բանակը կարգի բերենք։ Ես էսպիսի փաստ երբևիցե չեմ լսել, նման հայտարարություն երբևիցե չէր կարելի անել։ Եթե դուք հայտարարում եք, որ ձեր բանակն ունի 2․5 մլրդ դոլարի կարիք, որ արդիականացվի, նշանակում է՝ թշնամուն բացահայտ ասում եք՝ ինչ վիճակում է ձեր բանակը»,- իր մտահոգությունները հայտնեց Արամ Սարգսյանը։

Ասուլիսին ներկա ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նշեց, որ Հայաստանի համար դեռևս ներքաղաքական օրակարգ ձևավորված չէ, ինչը դարձել է մեր քաղաքական կյանքի գլխավոր բացթողումը։

Ազատ Արշակյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում տիրող վերջին զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան