Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունից է կախված ՀԱՊԿ-ի ապագան․ Արման Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հետընտրական ժամանակաշրջանում շատ բուռն զարգացումներ են տեղի ունենում թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, որտեղ առաձին մեծ սկանդալ դարձավ Յուրի Խաչատուրովի հետկանչը, իսկ, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս դեպքը առիթ էր, որը ջրի երես հանեց այն ամենն, ինչ կատարվում է ՀԱՊԿ-ում։

«Լուկաշենկոյի և Նազարբաևի հայտարարությունները չեն տեղավորվում ռազմական համագործակցության տրամաբանության մեջ, և, փաստորեն, նույն կազմակերպության ներսում երկու անդամներ մեկ այլ անդամի՝ Հայաստանի շահերի դեմ են հանդես գալիս, և ստեղծել են կրիտիկական իրավիճակ այդ կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։ Այստեղ Հայաստանը ճիշտ դիրքորոշում որդեգրեց՝ հղում անելով կոնսենսուսին և այս գիծը Փաշինյանը պետք է պահի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Վերջինիս խոսքով՝ ՀԱՊԿ-ում կատարվածը փաստում է, որ Ռուսաստանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, և Հայաստանն այս խնդրի վերաբերյալ պետք է ավելի մտերմանա ՌԴ-ի հետ, և այս երկու պետությունների համագործակցությունից է կապված այդ կառույցի գոյությունը։

Անդրադառնալով Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ խոսակցություններին՝  Արման Նավասարդյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ն շատ լուրջ ռազմական կազմակեպություն է, որն արգելում է իր անդամ պետության դեմ որևէ ռազմական ոտնձգություն, սակայն իրականությունն ու ՆԱՏՕ-ի կանոնադրությունն իրարից տարբեր են։

«Նույն կազմակերպության մեջ մտնող երկու երկիր՝ Հունաստանը և Թուրքիան, իրար հետ շատ մեծ խնդիրներ ունեն և այն կանոնադրությունը, որն ունի ՆԱՏՕ-ն որևէ արդյունք չի տվել․ եկեք հիշենք, ինչպես Թուրքիան օկուպացրեց Հունաստանի 38 տոկոսը և 200 հազար փախստական հույն հյուսիսից իջավ հարավ և մինչև հիմա 10 հազարից ավել թուրք զինվորականներ շարունակում են օկուպացրած պահել այդ տարածքները»,- ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ամուր քաղաքական դիրքում հայտնվել ՀԱՊԿ-ում և այդ կառույցը, ի հեճուկս Լուկաշենկոյի, կվերականգնի իր ստատուս քվոն, սակայն պետք է այստեղ ներդրվի նոր մոդել։

«ՀՀ-ն այլևս չի կարող աշխատել է այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք էր, երբ անընդհատ կուլ էր տալիս դառը հաբեր»,- նկատեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան