«Էնպես չէ, որ Սերժ Սարգսյանն ուրիշ բան էր ուզում, Ռոբերտ Քոչարյանն արեց ուրիշ բան»․ փաստաբան Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
13.08.2026 | 21:37
Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ
13.08.2026 | 21:28
Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
13.08.2026 | 20:47
Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
13.08.2026 | 20:34
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ
13.08.2026 | 20:20
Օգոստոսի 17-ից Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում տրանսպորտի կանգառն արգելվում է
13.08.2026 | 20:08
Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը  Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի հետ 

-Առաջին գաղտնալսումից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Մարտի 1-ը բացահայտված է։ Իսկապե՞ս բացահայտված է։

-Անկեղծ ասած, որևէ մեկը չգիտի, թե ինչ ծավալի գնահատականներ է տրվել Մարտի 1-ին հանցագործություն կատարած անձանց գործողություններին և քննությունն ինչ ծավալի աշխատանքներ է ապահովել։ Չեմ կարծում, թե եթե Մարտի 1-ի գործով լայնածավալ քննչական գործողություններ կատարված չլինեն և եթե էդ շրջանակը գոնե մասամբ ապահովված չլինի, Սասուն Խաչատրյանը նման հայտարարություն կաներ։

-Որպես փաստահավաք խմբի նախկին անդամ, Դուք ներգրավվա՞ծ եք նախաքննության մեջ։

-Չէ։ Բայց առիթ է եղել մասնակցել քննարկումների։ Սակայն խորացված ասել, թե մենք, ինչպես ասում են, ուղղորդել ենք քննությանը, այդպիսի բան չկա։ Ուղղակի մեր զեկույցները և մի շարք ապացույցներ, բացառված չէ, որ օգտագործում է վարույթն իրականացնող մարմինը։ Քրեական գործին առնչվում եմ այնքանով, որ ներկայացնում եմ մի տուժողի, որի ծնոտը վնասվել է Մարտի 1-ի կրակոցների արդյունքում։

-Այնպես, ինչպես ընթանում է Մարտի 1-ի գործով նախաքննությունը և այնքանով, որքանով ընթանում է, Ձեզ մոտ հարցեր առաջացնու՞մ է։

-Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե այն հայտարարության արդյունքում, երբ ասում են, թե Մարտի 1-ը բացահայտվել է, կոնկրետ սպանություն իրականացրած անձանց անհատականացում կատարվե՞լ է, թե՝ ոչ։ Մնացյալը մենք տեսնում ենք ինչ-որ տեղ, որ, այո, ամբողջ էդ Մարտի 1-ի և 2-ի իրադրությունն ստեղծող անձինք, պաշտոնյաները գրեթե ձերբակալված են, մեղադրանք է առաջադրվել։ Այդքանով տեղաշարժ կա, բայց ասել, որ ամբողջական գնահատական է տրվել Մարտի 1-ի բոլոր շերտերին, ես այդքան էլ հակված չեմ։ Գուցե նյութին չեմ տիրապետում, էդ պատճառով էլ իմ մոտեցումը սա է։

-Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ 0038 հրամանի մեջ հակասահմանադրական ոչինչ չկա։ Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ունեն նրանք։

-Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին որ թողնենք մի քիչ էլ առաջ գնան, երևի ընդհանրապես կասեն, որ Մարտի 1-ին և 2-ին ոչինչ չի կատարվել և այն, ինչ մեր աչքերի առաջ տեղի է ունեցել (ու ես՝ որպես փաստաբան, այն ինչ տեսել եմ Կենտրոնի ոստիկանությունում), զորքը, էն կրակոցները, որ լսել եմ, երևի չեմ լսել, իմ երևակայության արդյունքն են։ Նրանք իրականում ավելի շատ ձևի հետևից են ընկել, քան՝ բովանդակության։ Մարտի 1-ի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, 0038 հրամանը կապ ունի մարտիմեկյան իրադարձության հետ, որովհետև դրանով զորքը ներքաշվել է ներքաղաքական կյանք։ Նույնիսկ եթե զորքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքն է պահել, դա արդեն իսկ մասնակցություն է։

-Ձեր կարծիքով արտակարգ դրության հրամանի կատարումն ու՞մ վրա է դրված եղել։

– Այդ հրամանը Քոչարյանն է արձակել։ Այն անցել է խորհրդարանով, այսինքն՝ մասսայական քննության առարկա է դարձել, ես հիշում եմ, որ կետերից մեկն էլ վերաբերվում էր կառավարությանը։

-Հետևաբար պե՞տք է նախաքննական խումբը հասնի Սերժ Սարգսյանին։

-Իհարկե։ Ամբողջը մի խմբի գործունեություն է՝ մեկ միասնական դիտավորությամբ։ Էնպես չէ, որ Սերժ Սարգսյանն ուրիշ բան էր ուզում, Ռոբերտ Քոչարյանն արեց ուրիշ բան։ Գուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Գուցե (Սերժ Սարգսյանը-Մ․ Ա․) չի ուզել, որ արյուն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան