Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին

Լուրեր

29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով մի շարք բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 100%-ը։

Առաջին արդյունքները հրապարակել է Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Աշոցք համայնքի ինը բնակավայրերի նախնական արդյունքները հետևյալն են․

  • Լեռնագյուղ – կողմ՝ 7 (100%), դեմ՝ 0։

  • Բաշգյուղ – կողմ՝ 14 (93,33%), դեմ՝ 1։

  • Վարդաղբյուր – կողմ՝ 47 (100%), դեմ՝ 0։

  • Սալուտ – կողմ՝ 44 (100%), դեմ՝ 0։

  • Հարթաշեն – կողմ՝ 65 (97,01%), դեմ՝ 2։

  • Բավրա – կողմ՝ 154 (91,12%), դեմ՝ 13, անվավեր՝ 2։

  • Մեծ Սեպասար – կողմ՝ 276 (95,50%), դեմ՝ 7, անվավեր՝ 5։

  • Կարմրավան – կողմ՝ 96 (92,31%), դեմ՝ 8։

  • Աշոցք – կողմ՝ 312 (89,40%), դեմ՝ 36, անվավեր՝ 1։

Նշենք, որ Աշոցք համայնքում ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կարեն Մանուկյանը։ Համայնքն ունի 8900 ընտրող։

Մանուկյանն Աշոցքը ղեկավարում է 2018 թվականից։ Այդ տարվա նոյեմբերին, երբ Աշոցքի այն ժամանակվա համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել, Մանուկյանը նշանակվել էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա Աշոցքում ՔՊ-ի համակարգողն էր։

Մամուլում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ Մանուկյանը Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է։

Հրապարակված տվյալները նախնական են և դեռևս ԿԸՀ-ի պաշտոնական ամփոփ արդյունքները չեն։

Եվգենյա Համբարձումյան