Կողբում ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության դեպք է արձանագրվել․ «Ականատես»

Լուրեր

29.11.2026 | 14:45
Կողբում ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության դեպք է արձանագրվել․ «Ականատես»
29.11.2026 | 14:32
Նոր կենսաչափական փաստաթղթով քվեարկելու խոչընդոտը պայմանավորված է ընտրացուցակներում հին տվյալների առկայությամբ․ պարզաբանում
29.11.2026 | 14:17
Բաց քվեարկության դեպք է արձանագրվել. 22/25 տեղամասի հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 14:05
Բա անող էին, թող անեին, դուրները չի՞ գալիս, որ Սպիտակը կառուցվում ա. ՔՊ-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:54
ՏԻՄ ընտրությունների ընթացքում 3 ահազանգ է ստացվել՝ ենթադրյալ խախտումների վերաբերյալ․ ՆԳՆ
29.11.2026 | 13:40
Երկար պատմություն է, կարճ կապեմ. «Ապրելու երկրի» թեկանածուն` իր մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:26
««Ուդալիտ» արա իմ մասը, չնկարե՛ս». ՔՊ վստահված անձը Կողբում ուղղորդո՞ւմ է ընտրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:14
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 13:12
Ժողովրդից ստացած ջերմությունից հասկացել եմ` հաղթելու ենք. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:58
Բարձր աշխատավարձ եմ ստանում. Նոյեմբերյանի ՔՊ թեկնածուն` հայտարարագրած գումարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը նոյեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացնում Հայաստանի տարբեր համայնքներում։
Առաքելությունը տվյալներ է ներկայացրել, ըստ որի՝ ժամը 12։00-ի դրությամբ առաքելության 54 շրջիկ դիտորդներն այցելել են 100 ընտրատեղամաս։

Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 35 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 42 հաղորդում։

«Արձանագրված հիմնական խնդիրներն են՝
Ընտրատեղամասերի մատչելիություն՝ 27 արձանագրում։ 25 ընտրատեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 24-ում առկա են եղել ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 3-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։

Ընտրողների ցուցակներում ընդգրկման խնդիրներ։ 4 ընտրատեղամասում (15/29, 17/27, 22/17, 37/6) հաղորդումներ են ստացվել մշտական բնակության պահանջի կիրառման հետևանքով ընտրողների տվյալները հիմնական ցուցակներում սխալմամբ չներառելու վերաբերյալ։

Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն։ Թիվ 20/12 ընտրատեղամասի հարակից տարածքում արձանագրվել են մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ, թիվ 22/7 ընտրատեղամասի դիտարկման ընթացքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի շենքի տարածքում կասկածելի կուտակումներ, իսկ թիվ 37/6 ընտրատեղամասի հարակից տարածքում՝ անձանց տևական ներկայության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության ցուցիչներ։
Ընտանեկան քվեարկություն։ Երկու ընտրատեղամասում (17/2, 37/10) արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքեր։
Ընտրողների ցուցակների փակցման խնդիրներ։ Երկու ընտրատեղամասում (15/20, 22/22) արձանագրվել է ընտրողների ցուցակների բացակայությունը սահմանված վայրերում։

Դիտորդների և ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող այլ անձանց իրավունքների խոչընդոտումներ՝ 3 դեպք։ Թիվ 17/35 ընտրատեղամասում արձանագրվել է դիտորդի մուտքի խոչընդոտման, թիվ 22/24 ընտրատեղամասում՝ դիտորդի գնահատականը հանձնաժողովի գրանցամատյանում գրանցելուց հրաժարվելու, իսկ թիվ 22/19 ընտրատեղամասում՝ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտման դեպք։

Առաքելությունը փաստագրել է նաև առանձին միջադեպեր, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանի։

Կողբի 37/6 ընտրատեղամասում դիտորդն արձանագրել է երեք անձանց տևական ներկայությունը տեղամասային կենտրոնի հարակից տարածքում։ Նշված անձինք ողջունել են քվեարկության եկող ընտրողներին և զրուցել նրանցից առնվազն մեկի հետ։ Թեև դիտորդը չի լսել խոսակցության բովանդակությունը, անձանց վարքագիծը մտահոգություն է առաջացրել ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության տեսանկյունից։

Դիտորդի հաղորդմամբ՝ նշված անձանցից մեկը Վահագն Թամազյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Արարատ Թամազյանի և տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Հարությունյանի որդին։

Դիտորդը դեպքի վերաբերյալ տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, որը, սակայն, չի դիմել ոստիկանությանը՝ պատճառաբանելով, որ դա իր գործառույթների շրջանակում չէ։ Դիտորդի պահանջով դեպքի վերաբերյալ գրառում է կատարվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Գրառման ընթացքում հանձնաժողովի նախագահը զանգահարել է որդուն՝ տեղեկացնելով նրա կողմից ենթադրյալ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ գրառման մասին։ Դրանից հետո նշված անձինք հեռացել են տարածքից։

Սպիտակի 22/24 ընտրատեղամասում դիտորդներն արձանագրել են, որ մինչև քվեարկության սկիզբը քվեատուփը չի կապարակնքվել հատուկ կապիչով, այլ ամրացվել է միայն ինքնասոսնձվող թղթերով։ Դիտորդները խախտման վերաբերյալ տեղեկացրել են հանձնաժողովի նախագահին և պահանջել իրենց գնահատականը գրանցել հանձնաժողովի գրանցամատյանում։ Հանձնաժողովի նախագահը շուրջ 20 րոպե հրաժարվել է կատարել գրառումը՝ այդ ընթացքում վերացնելով խախտումը։

Ի վերջո, դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև ընտրողների ընտրական իրավունքի իրացման, ազատ կամարտահայտման, հնարավոր վերահսկողության, ընտրական ընթացակարգերի պահպանման և դիտորդների իրավունքների խոչընդոտման վերաբերյալ դեպքերը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։

Ներկայացված տվյալները նախնական են, կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում և չեն հանդիսանում ընտրությունների վերջնական գնահատական»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում ՀՀ-ի մարզերի 12 համայնքներում։