Երկար պատմություն է, կարճ կապեմ. «Ապրելու երկրի» թեկանածուն` իր մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 13:40
Երկար պատմություն է, կարճ կապեմ. «Ապրելու երկրի» թեկանածուն` իր մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:26
««Ուդալիտ» արա իմ մասը, չնկարե՛ս». ՔՊ վստահված անձը Կողբում ուղղորդո՞ւմ է ընտրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:14
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 13:12
Ժողովրդից ստացած ջերմությունից հասկացել եմ` հաղթելու ենք. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:58
Բարձր աշխատավարձ եմ ստանում. Նոյեմբերյանի ՔՊ թեկնածուն` հայտարարագրած գումարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերյանում ընթացող ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը ընտրատեղամասի բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընտրական գործընթացին, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում առաջադրված մեղադրանքների և մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ հարցերին։

Խոսելով ընտրությունների ընթացքից՝ Աղաբաբյանը նշեց, որ բոլոր տեղամասերում ակտիվ մասնակցություն կա, լուրջ խնդիրներ չեն արձանագրվել, և նկատվել են միայն փոքր խախտումներ, ինչը, նրա գնահատմամբ, նորմալ ընթացք է։ Նա նաև բացառեց ընտրություններից հետո կոալիցիա կազմելու տարբերակը՝ ընդգծելով. «Մենք գնում ենք 50 պլյուս տարբերակին»։

Անդրադառնալով Factor TV-ի  հարցին՝ Բերդավանի պոմպակայանի օտարման գործով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, Աղաբաբյանը գործը որակեց «անլուրջ»՝ հաստատելով, որ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի։

Նրա պարզաբանմամբ՝ 2010 թվականին պետբյուջեի միջոցներով երկու խորքային հոր է կառուցվել և վերանորոգվել է փոքր պոմպակայանը, իսկ 2018-ին սեփականատերը դիմել է այն որպես ինքնակամ կառույց օրինականացնելու համար. «Կա՛մ պիտի քանդման որոշում կայացնեինք, կա՛մ օրինականացման։ Եվ օրինականացրել ենք»։

Աղաբաբյանի խոսքով՝ արդեն 2025 թվականին պետությունը գնել է գույքը, քանի որ այն շահագործում էր «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Աղաբաբյանը նշեց, որ գործը հիմքեր չունի և, ամենայն հավանականությամբ, կարճման փուլում է։

Ինչ վերաբերում է իր որդու կողմից ղեկավարվող ընկերությանը տրամադրված հողատարածքի վարձակալության ժամկետը 4 տարուց 25 տարի երկարաձգելուն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրած շահերի բախմանը՝ Աղաբաբյանը նշեց, որ ակտը կազմվել է, և իրենք վճարել են 300 հազար դրամ տուգանքը։

Նա պնդեց, որ ժամկետը երկարաձգվել է ոչ թե որդու գործոնով, այլ այն պատճառով, որ տրամադրված տարածքը եղել է անմխիթար վիճակում, և կազմակերպությունը 4 տարում լուրջ ծախսեր է արել այնտեղ։

Աղաբաբյանը պարզաբանեց նաև «Գանձոր» ՏԱԽ-ին պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հերքելով, թե մեքենան պահանջել է իր համար կամ այն իրեն է սպասարկում։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարությունն է հորդորել, որ ծրագրի փակումից հետո մեքենան կայանվի «Գանձոր» ՏԱԽ-ի տարածքում։

Թեկնածուն անդրադարձավ նաև կենտրոնական իշխանությունների հետ համագործակցությանը՝ նշելով, որ վերջին հինգ տարում կառավարության կողմից իրենց որևէ նախագիծ չի մերժվել։

Միաժամանակ, անդրադառնալով Մասիսում տեղի ունեցած զարգացումների համատեքստում հնարավոր ձերբակալության ռիսկերին՝ նա նշեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն ձերբակալության համար պետք է հիմք լինի։ Ավագանու նախկին կազմի աշխատանքը նա գնահատել է 5-ից 4 բալ՝ քննադատելով ընդդիմությանը, որը, ըստ իրեն, դեմ է քվեարկել անվճար մանկապարտեզների և արվեստի դպրոցների խմբակների նախաձեռնություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։