Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը

Լուրեր

26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
26.11.2026 | 16:07
Մոլդովան Հայաստանին կսովորեցնի պայքարել էներգետիկ խոցելիության դեմ
Բոլորը

Բարսելոնայի 1992 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Էլեն Բունիաթյանցը նշանակվել է բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բունիաթյանցը, որը մարզական հանրությանը հայտնի է նաև Էլեն Շակիրովա անունով, իր խաղային կարիերան սկսել է Աբովյանի «Հատիսում»։ Այնուհետև հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամոյում», ինչպես նաև եվրոպական մի շարք ակումբներում։ 1989 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել Լիլիան Ռոնկետիի գավաթը։

1991 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Բունիաթյանցը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1992 թվականին Միացյալ թիմի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ։ Նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի՝ Բարսելոնայում, Ատլանտայում և Սիդնեյում։ Եվրոպայի առաջնություններում նվաճել է չորս մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։

Բունիաթյանցը մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին Կուրսկում՝ գլխավորելով «Դինամո-Ֆարմ» երիտասարդական թիմը։ 2014 թվականին նա ժամանակավորապես ստանձնել է նաև «Դինամոյի» հիմնական թիմի գլխավոր մարզչի պարտականությունները։ Այդ մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2017 թվականին նրա գլխավորությամբ «Դինամո-Ֆարմը» նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Բարձրագույն դիվիզիոնում թիմը հանդես է եկել «Ինվենտա» անվամբ և 2017/18 մրցաշրջանում նվաճել Ռուսաստանի գավաթի բրոնզե մեդալը։

2019/20 մրցաշրջանում Բունիաթյանցը գլխավորել է Լեհաստանի Տորուն քաղաքի «Էներգա» կանանց թիմը, իսկ 2020 թվականին վերադարձել է Կուրսկ՝ որպես «Դինամոյի» հիմնական թիմի գլխավոր մարզիչ։

2021-2024 թվականներին նա գլխավորել է Ղազախստանի տղամարդկանց «Ակտոբե» ակումբը։ 2021/22 մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալը, իսկ Բունիաթյանցը ճանաչվել է լիգայի լավագույն մարզիչ։ 2023 թվականին «Ակտոբեն» դարձել է նաև Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալակիր։ 2024-2026 թվականներին Շակիրովան գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Օմսկի կանանց «Նեֆտյանիկ-Տիտան» ակումբը։

2026 թվականին Բունիաթյանցը վերջին աշխատավայրը եղել է Իրանի կանանց ազգային հավաքականը, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։

Էլեն Բունիաթյանցի գլխավորությամբ Հայաստանի կանանց Մ20 հավաքականը կմասնակցի 2027 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 3-11-ը Ռումինիայի Տուլչա քաղաքում։

Մեկ տարի անց՝ 2028 թվականի հուլիսի 1-9-ը, կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը կհյուրընկալի Երևանը։