Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.11.2026 | 17:41ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Հայաստանում անցկացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղան-քննարկումների շրջանակում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին։
Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկումների շրջանակում հանդիպել է միջոցառման հայ եւ ադրբեջանցի մասնակիցներին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին, տեղի է ունեցել նաեւ մտքերի եւ տեսակետների փոխանակում»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ընդհանուր 60 ներկայացուցիչներ։

