Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը

Լուրեր

26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
Բոլորը

Մոսկվայի 235-րդ կայազորային ռազմական դատարանը նոյեմբերի 25-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Յուրի Գրեխովին կալանավորելու որոշում է կայացրել։ Գեներալին ներկայացված մեղադրանքների էությունը չի բացահայտվում, գրում է The Insider-ը։

Ուժային կառույցներին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը գրում է, որ Գրեխովին կասկածում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել են նաև «Կոմերսանտի» աղբյուրները։

Գրեխովը 2021 թվականից զբաղեցնում է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալի պաշտոնը։ Նա գեներալ-գնդապետի կոչում ունի։

Օդատիեզերական ուժերում նա ծառայում է 2015 թվականից, իսկ մինչև 2018 թվականը ղեկավարել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերը։

Հակաօդային պաշտպանության զորքերում նա ծառայել է դեռևս 2000-ականներին, սկզբում զբաղեցրել է Հատուկ նշանակության հրամանատարության ՀՕՊ դիվիզիայի շտաբի պետի՝ հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի ուշ՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի շտաբի պետի  առաջին տեղակալի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի