ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
Քաղաքականություն
26.11.2026 | 17:32
Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են հայտնել։ Այս մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևին։ Այս անգամ փոխանակումն իրականացվել է «250-ը՝ 22-ի դիմաց» բանաձևով, գրում է Current time-ը։
Ուկրաինական «Хочу найти» պետական նախագիծը հայտնել է, որ նոյեմբերի 26-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ «22 ռուս զինծառայողների մարմիններն ու մասունքները հայրենադարձության շրջանակում փոխանցվել են Ռուսաստանին»։
Նախագծի տվյալներով՝ այսօր Ռուսաստանին փոխանցված մարմինների և մասունքների կեսը հայտնաբերվել է Դոնեցկի մարզի Ռեդկոդուբ, Շանդրիգոլովո և Նովոսելովկա բնակավայրերի շրջանում, որոնք վերջերս ուկրաինական զինված ուժերը ազատագրել էին հակահարձակման ընթացքում։
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 22-ին։ Այդ ժամանակ Ուկրաինային էր վերադարձվել 252 մարմին, իսկ Ռուսաստանին՝ 25։ Փոխանակումն իրականացվել էր Բելառուսի տարածքում՝ «Նովայա Գուտա» անցակետում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

