Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն, վիզաների ազատականացումը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը

Լուրեր

24.11.2026 | 16:43
Մոլդովան սկսել է նախապատրաստվել՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին
24.11.2026 | 16:35
Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն, վիզաների ազատականացումը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը
24.11.2026 | 16:26
Մտրակի 74 հարված․ Իրանում հայտնի երգչուհին պատժվել է առանց հիջաբի ելույթ ունենալու համար
24.11.2026 | 16:18
Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որը հասանելիություն կստանա ուկրաինական DELTA մարտական համակարգին
24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, վիզաների ազատականացման գործընթացը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդումը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ կարևորելով ԹՐԻՓՓ նախագիծը և Հայաստան-ԵՄ կապակցվածության գործընկերությունը։ Քննարկվել են առևտրի դիվերսիֆիկացման և հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման և խաղաղության հետագա ամրապնդման վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության և անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ արձանագրված ձեռքբերումները և հետագա առաջնահերթությունները։ Գոհունակությամբ ընդգծվել է ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունների կնքումը, դրանց իրականացման ուղղությամբ համատեղ տարվող ջանքերը:

Հայաստանում ԵՄ երկու առաքելությունների գործունեության արդյունավետ շարունակություն, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում համագործակցության հետագա հնարավորություններ, ժողովրդավարական դիմակայունության ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդում, «Աճ և դիմակայունություն» ծրագրի հետևողական իրականացում, վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում դինամիկ առաջընթաց և այլ ուղղություններ. հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ձևավորված լայն օրակարգը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ ու թվային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս համատեքստում կարևորվել է ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապակցվածության գործընկերությունը։

Անդրադարձ է կատարվել առևտրի դիվերսիֆիկացման, Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ-ի կողմից տրամադրված ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը, արտահանման առկա դրական շարժին, առաջիկա անելիքներին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումները: