«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան

Լուրեր

24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
Բոլորը

«Ինչպես միասին ապրել ենք Ղարաբաղում հաղթանակի ուրախությունը, այնպես էլ նույն վճռականությամբ աշխատելու ենք հանուն Կովկասում խաղաղության և բարգավաճման»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին ուղղված  ուղերձում։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիի հռչակագրի միջոցով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը բարձրացրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի։

«Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է»,- հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահը նաև խոսել է «Զանգեզուրի միջանցքից»։

«Դա կամրապնդի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքները և նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար։ Մեր պատկերացմամբ՝ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ տիրում է կայուն խաղաղություն, հարևանները առևտուր են անում միմյանց հետ, և յուրաքանչյուր երկիր ստանում է ընդհանուր բարեկեցության իր բաժինը»,- հայտարարել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի