ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն

Լուրեր

24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
Բոլորը

Ռուսաստանի առնվազն 490 հազար զինծառայող է զոհվել Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից մինչև 2026 թվականի սեպտեմբերի վերջը։ Նման եզրակացության են եկել լրագրողները՝ ուսումնասիրելով Ռոսստատի տվյալների արտահոսքը, գրում է Current time-ը։

Հաշվի առնելով անձանց, որոնք դեռևս սանհետ կորած են համարվում, «Մեդուզան» և «Մեդիազոնան» գնահատում են, որ 2026 թվականի աշնան դրությամբ՝ ռուսական կողմի կորուստները կազմել են շուրջ 720 հազար մարդ կամ ավելի։

Արխիվը լրագրողներին են փոխանցել «Բելառուսի կիբերպարտիզաններ» և Silent Crow հաքերային խմբերը։ Ռոսստատի համակարգը կոտրելու մասին նրանք հայտարարել էին նոյեմբերի 1-ին։ Երկու տվյալների բազաների մշակման, կրկնվող գրառումների հեռացման և ուղղված փաստաթղթերի միավորման արդյունքում լրագրողները ստացել են 2021 թվականի սկզբից մինչև 2026-ի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածի մահվան դեպքերի մասին շուրջ 11,66 միլիոն եզակի գրառում։ Քանի որ դրանք վերաբերում են բոլոր մահացածներին, զոհված զինծառայողների տվյալները հարկ է եղել առանձնացնել։

Լրագրողները տվյալների բազայի իսկությունը ստուգել են ժառանգական գործերի ռեգիստրի, դատական որոշումների, ՔԿԱԳ համակարգից այլ արտահոսքերի և Ռոսստատի հրապարակած վիճակագրության միջոցով։ Արխիվում հայտնաբերվել են «Մեդիազոնայի», BBC-ի ռուսական ծառայության և կամավորների կազմած զոհված զինծառայողների անվանական ցուցակում ընդգրկված անձանց 95,1 տոկոսի տվյալները։

The Insider-ը պարզել է անանուն արխիվում նշված ավելի քան 370 հազար զոհվածների ինքնությունը։ Պարբերականի կայքում հասանելի է անուններով որոնման հնարավորություն։ The Insider-ի հաշվարկներով՝ գրանցված ամենամեծ կորուստները եղել են 2025 թվականի գարնանը․ երեք ամսում՝ ավելի քան 61 հազար մարդ։

«Важные истории»-ն հաշվել է, որ զոհերի միջին օրական թիվը 2022 թվականին շուրջ 60-ից աճել է մինչև 150՝ 2023-ին, և ավելի քան 400՝ 2024-ին։ 2025 թվականին այն հասել է օրական 584 գրանցված մահվան դեպքի։ Այսպիսով, Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջինում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մեկ ռուսաստանցի զինծառայող է զոհվում։

Լրատվականը նաև հաշվարկել է, որ պատերազմի ամբողջ ընթացքում զոհվել է 18-19 տարեկան ավելի քան 7 հազար երիտասարդ։ Նրանց մոտ կեսը զոհվել է 2025 թվականին, իսկ 16-ը՝ չափահաս դառնալուց հետո առաջին ամսվա ընթացքում։ Զոհվածների միջին տարիքը 33-ից հասել է 40-ի։

Բնակչության թվաքանակի համեմատ ամենամեծ կորուստները կրել են Հեռավոր Արևելքի և Սիբիրի շրջանները։ Հրեական ինքնավար մարզում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում զոհված գրեթե 1000 մարդ, Անդրբայկալյան երկրամասում՝ շուրջ 800, Չուկոտկայում՝ 760, Տուվայում՝ 650։ Մոսկվայում այդ ցուցանիշը կազմել է 100 հազար բնակչի հաշվով 63 մարդ։ Այս տվյալները ներկայացված են «Важные истории»-ի հաշվարկներում։

Ռուսական կողմի զոհվածների թվում պարբերականը հայտնաբերել է առնվազն 6 հազար օտարերկրացու, այդ թվում՝ ուկրաինական անձնագրեր ունեցողների։ Լրագրողներն առանձին ուսումնասիրել են նաև մարտական գործողությունների հետ կապ չունեցող պատճառներով զինծառայողների մահվան դեպքերը։ Շուրջ 2,5 հազար մարդ մահացել է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետևանքներից կամ ինքնասպանություն գործել։ Ռոսստատի տվյալների արտահոսքի հետ աշխատել են նաև BBC-ի ռուսական ծառայությունը, «Новая газета Европа»-ն, «Պրոյեկտ (Проект)»-ը, «Դոսյե» կենտրոնը և «Вот так»-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի