Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

Լուրեր

23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:47
Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 13:39
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Factor TV-ն շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել գործող Սահմանադրությամբ ամրագրված դրույթների համեմատ առաջարկվող փոփոխությունները։

Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծով վերանայվել է Զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու կարգը։ Եթե գործող Սահմանադրությամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը զինված ուժերի կիրառման որոշում կայացնում է պաշտպանության նախարարի առաջարկությամբ, ապա նոր նախագծով այդ պայմանը հանվել է։

Գործող Սահմանադրությամբ սահմանված է․ «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին»։

Առաջարկվող նախագծով, սակայն, վարչապետի՝ զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու իրավասությունը վերաշարադրվել է։ Նոր կարգավորմամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում այդ որոշումը կայացնում է վարչապետը՝ բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի։

Այս դրույթում, մասնավորապես, դուրս է եկել պաշտպանության նախարարի առաջարկության պարտադիր պայմանը։

«Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է վարչապետը, բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի»,- նշված է առաջարկվող Սահմանադրության տեքստում։

Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ վարչապետը անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու համար այլևս Սահմանադրությամբ սահմանված կարգով պաշտպանության նախարարի առաջարկության կարիք չի ունենա։
Միաժամանակ, նոր նախագծով նախատեսվում է նաև Կառավարության վերահսկողության մեխանիզմ։ Վարչապետը զինված ուժերի կիրառման մասին որոշման վերաբերյալ անհապաղ տեղեկացնում է Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունն իրավասու է վերացնել այդ որոշումը կամ չեղյալ հայտարարել դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Եթե Կառավարությունը չի ընդունում վարչապետի որոշումը վերացնելու կամ նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին որոշում, ապա հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն, որից հետո գործում են Սահմանադրության 47-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։ Իսկ այդ հոդվածը վերաբերում է «Ռազմական կամ արտակարգ դրությանը»։

Արփի Հակոբյան