Լևոն Մնացականյանը՝ Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրե՞ն․ խոսնակը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրը

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի խոսնակ Սենոր Հասրաթյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Լևոն Մնացականյանին Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնում նշանակելու մասին լուրը։

«Այդ լուրը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ, սպասեք․ հրամանագիր կլինի կհրապարակենք, չի լինի՝ չենք հրապարակի»,-Factor.am-ի հստակեցնող հարցին ի պատասխան ասաց Սենոր Հասրաթյանը։

Արդյոք Լևոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից փորձեցինք պարզել նաև Արցախի նախագահի օգնական Դավիթ Բաբայանից։ «Եթե նման բան լինի, կհրապարակենք պաշտոնական հաղորդագրություն: Որևէ բան չեմ կարող ասել»,- եղավ պատասխանը:

Նշենք, որ ըստ 168.am կայքի տեղեկությունների՝  Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ստորագրել է ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

Նույն աղբյուրի պնդմամբ՝ Բ. Սահակյանի մեկ այլ հրամանագրով Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնում:

Աղավնի Սուքիասյան