Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը

Լուրեր

23.11.2026 | 11:35
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:34
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
Բոլորը

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է մեկ հոդվածում միավորել իրավական համակարգին և օրինականության սկզբունքին վերաբերող դրույթները։ Նախագծի 6-րդ հոդվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և երկրի իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Միաժամանակ պահպանվում է միջազգային պայմանագրերի գերակայությունը սովորական օրենքների նկատմամբ՝ դրանց նորմերի հակասության դեպքում։

«Հոդված 6. Իրավական համակարգը և օրինականության սկզբունքը

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին։

2. Պետական և տեղական ինքնակառավարման ​​մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են հարգել և պահպանել Սահմանադրությունը և օրենքները և իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

3. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Կառավարության անդամները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին և սահմանեն լիազորման շրջանակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին։

4. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

5. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Ի՞նչ է փոխվում գործող Սահմանադրության համեմատ

Գործող Սահմանադրությունում իրավական նորմերի աստիճանակարգությունը և օրինականության սկզբունքը կարգավորվում են առանձին՝ 5-րդ և 6-րդ հոդվածներով։ Նոր նախագծում դրանք միավորվել են 6-րդ հոդվածում։

Գործող Սահմանադրություն Նոր նախագիծ
Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ Դրույթը պահպանվել է
Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին Հստակ ավելացվել է նաև օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանելու պահանջը
Պետական մարմինները կարող են գործել միայն օրենքով կամ Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում Ավելացվել է Սահմանադրությունն ու օրենքները հարգելու և պահպանելու ուղղակի պարտավորությունը
Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական ակտեր Առանձին հիշատակվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու Կառավարության անդամները
Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին Ավելացվել է լիազորման շրջանակը սահմանելու ուղղակի պահանջ
Վավերացված միջազգային պայմանագրերը հակասության դեպքում գերակայում են օրենքներին Սկզբունքը պահպանվել է, նաև հստակ նշվել է պայմանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու պահանջը

Անահիտ Խաչատրյան