Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ

Լուրեր

20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
Բոլորը

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը, բուլինգը, կրթության հավասար հնարավորությունների ապահովումը և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին Երեխաների համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ մշտադիտարկումների, բողոքների ուսումնասիրության և տարբեր հաստատություններ կատարած այցերի արդյունքում արձանագրվել են նաև իրավասու մարմինների ժամանակին և արդյունավետ արձագանքի, երեխաների անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ։

ՄԻՊ-ի ուղերձը՝ ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ երեխաներ,

Նոյեմբերի 20-ը նշվում է՝ որպես Երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց համար ապահով ու արժանապատիվ միջավայրի ձևավորման և յուրաքանչյուր երեխայի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորության մասին։ 1989 թվականի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան։

Երեխայի նկատմամբ հարգանքն ու արժանապատիվ վերաբերմունքը, նրա իրավունքների լիարժեք իրացման ապահովումը ոչ միայն իրավական պետության կայացման, այլև առողջ, համերաշխ ու մարդակենտրոն հասարակություն ունենալու կարևոր նախապայմաններից են։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր գործունեության շրջանակում շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ հետևողականորեն բարձրաձայնելով առկա խնդիրները և ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։

Մշտադիտարկումների, բողոքների ուսումնասիրության և տարբեր հաստատություններ կատարած այցերի արդյունքում արձանագրված խնդիրները ցույց են տալիս, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող մի շարք հարցեր։ Դրանց թվում են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու դեպքերի բացահայտումը, իրավասու մարմինների արդյունավետ և ժամանակին արձագանքը, անձնական տվյալների պաշտպանությունը, կրթության իրավունքի իրացման հասանելիությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք երաշխավորումը։

Այս ուղղություններով առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործում, այլև բոլոր պատասխանատու կառույցների հետևողական ու փոխհամաձայնեցված աշխատանք։

Այս համատեքստում կարևորում եմ նաև երեխաների հետ անմիջական շփումը և նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հենց այս նպատակին են միտված Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից Հայաստանի տարբեր մարզերում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև երեխաների խնամքն ու պաշտպանությունն իրականացնող կառույցներում պարբերաբար իրականացվող այցերն ու հանդիպումները։
Իրենց իրավունքների և դրանց պաշտպանության հնարավորությունների մասին տեղեկացված երեխաներն ավելի վստահ են բարձրաձայնում իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ բռնության, բուլինգի և իրավունքների այլ խախտումների վերաբերյալ։ Հետևաբար, երեխայի իրավունքների մասին գիտելիքի տարածումը պետք է դիտարկել ոչ միայն որպես իրազեկման աշխատանք, այլև՝ որպես խախտումների կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց։

Սիրելի՛ երեխաներ,

Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի սիրո, հոգատարության, անվտանգության և խաղաղության պայմաններում, իսկ ձեր ձայնը լինի միշտ լսելի ու կարևոր։

Մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն, նորանոր ձեռքբերումներ և լուսավոր ու երջանիկ օրեր»։