3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Հայաստանի բնակչությունն անցել է 3,1 միլիոնը․ վիճակագրական կոմիտեի պաշտոնական թվերն են։ Բայց սոցիալական ցանցերում այս թվին ոչ բոլորն են պատրաստ հավատալ։ «Սուտ է», «Հայաստանում ամեն երկրորդի դուռը փակ է»․ այս մեկնաբանություններից են օգտատերերը գրել Factor TV-ի՝ Հայաստանի բնակչության թվի մասին նյութի տակ։ Որքանո՞վ են այս կասկածները հիմնավոր, ի՞նչ է իրականում ցույց տալիս վիճակագրությունը․ եկեք միասին հասկանանք։

Ինչպե՞ս են հաշվարկում տարիներով արտերկրում ապրող, բայց Հայաստանում գրանցված քաղաքացիներին, կամ ի՞նչ չափանիշներով են որոշում մշտական բնակչության թիվը։ Նման քննարկումներ կան սոցիալական տարբեր հարթակներում։ Քննադատները նշում են, որ առանց հաշվարկի մեթոդաբանությունը ներկայացնելու՝ դժվար է հասկանալ, թե իրականում քանի մարդ է ապրում Հայաստանում։

Բայց Վիճակագրական կոմիտեն մարդահամարի անցկացման մեթոդի մասին պարզաբանումներ է ներկայացրել։ 

Մարդահամարով հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա՝ մշտական և առկա։ Մշտական բնակչության մեջ ընդգրկվում են Հայաստանում մշտապես բնակվողները։ Սակայն եթե մեկ տարուց ավելի անձը բացակայում է, ապա դուրս է մնում մշտական բնակչության հաշվարկից։ Իսկ առկա բնակչության մեջ ընդգրկվում են մարդահամարի պահին տվյալ տարածքում գտնվող անձինք, այդ թվում՝ մինչև մեկ տարի այնտեղ ժամանակավորապես բնակվողները։

ՄԱԿ-ի հաշվարկով՝ 2026 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի բնակչությունը մոտ 2 միլիոն 931 հազար էր, իսկ Վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերի 1-ի տվյալով՝ 3 միլիոն 111 հազար 200 մարդ։ Այս տարբերությունը պայմանավորված է ՄԱԿ-ի և Հայաստանի Վիճակագրական կոմիտեի բնակչության թվերի տարբեր հաշվարկներով։ 

ՄԱԿ-ը հիմք է ընդունում 1959-ից մինչև 2022 թվականների մարդահամարների տվյալները, ճշգրտում դրանք՝ հաշվի առնելով ծնելիության, մահացության և միգրացիայի միտումները, և դրանց հիման վրա գնահատում հետագա տարիների բնակչության թիվը։ Իսկ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի 2026 թվականի ցուցանիշների հիմքում միայն 2022 թվականի մարդահամարի արդյունքներն են։

2011-ի մարդահամարն անցկացվել է ավանդական՝ տնետուն հարցումների միջոցով, իսկ 2022-ին առաջին անգամ կիրառվել է համակցված մեթոդ։

Այսինքն՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալները համակցվել են սահմանային անցումների տվյալների և 25 տոկոս ընտրված հասցեներում անցկացված հարցումների արդյունքների հետ։ 2023-ից բնակչության ընթացիկ հաշվարկն իրականացվում է 2022-ի մարդահամարի հիմքով։ 

Բայց բնակչության թիվը վերջին տասը տարիներին ի՞նչ տեմպերով է փոխվել։ 

2016-2021 թվականներին բնակչության թիվը հիմնականում նվազել է․ 2016-ի 2 միլիոն 986 հազարից 2019-ին հասել է 2 միլիոն 959 հազարի, իսկ հաջորդ տարիներին փոփոխությունները համեմատաբար փոքր են եղել։ 2022-2023 թվականներին արդեն աճ է նկատվել։  Իսկ 2024-ին բնակչության թիվն աճել է ավելի քան 85 հազարով՝ 2 միլիոն 991 հազար 200-ից հասնելով 3 միլիոն 76 հազար 200-ի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան