Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
Քաղաքականություն
19.11.2026 | 14:21
Չինաստանի պետական CCTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է մոտ մեկուկես ժամ, գրում է CNN-ը։
Բանակցություններից առաջ առաջնորդները հանդես են եկել բացման ելույթներով՝ նշելով, որ քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, միջուկային զինաթափումն ու ռուս-ուկրաինական պատերազմը։
Բոլոր երեք առաջնորդներն ընդգծել են միջուկային զենք ունեցող երեք առաջատար պետությունների միջև երկխոսության և համագործակցության անհրաժեշտությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

