Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև

Լուրեր

19.11.2026 | 14:45
Ամերիկյան ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին է ներկայացրել երկաթուղու ուսումնասիրության արդյունքները․ քննարկվել են ԹՐԻՓՓ-ի շրջանակում նոր ներդրումները
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի 4010 քաղաքացի ներկայում համարվում է անհետ կորած, հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։ Շարունակվում են մարդկային աճյուններն արտաշիրմելու և զոհվածների ինքնությունը պարզելու աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերի մասին տեղեկությունների հրապարակում։

Հաջիևը նաև նշել է 2020-2023 թվականներին նախկին շփման գծի երկայնքով տեղադրված ականների քարտեզները տրամադրելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ ավելի քան 440 կիլոմետր երկարությամբ և ավելի քան 2 կիլոմետր խորությամբ տարածքում տեղադրված ականները շարունակում են խաղաղ բնակիչների մահվան և վիրավորվելու պատճառ դառնալ, ինչպես նաև խոչընդոտում են տեղահանվածների վերադարձին իրենց հայրենի բնակավայրեր։

Հիքմեթ Հաջիևի կարծիքով՝ սա առաջին հերթին մարդասիրական հարց է։ Տեղեկությունների փոխանակումը կարևոր քայլ կլինի վստահության ամրապնդման, անցումային արդարադատության ապահովման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու ուղղությամբ, հավելել է նա։

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդրի հետ, որոնցից 777-ն անհետ կորած է համարվում դեռևս 1990-ականների սկզբից։ Նրա խոսքով՝ նրանց ճակատագրերի պարզաբանման ամենաարդյունավետ ճանապարհը Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունն է։ Փաշինյանը նշել է, որ Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել այս հարցով համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելուն։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է լուրջ անվստահություն, սակայն Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքը՝ անհետ կորածների վերաբերյալ հարցերի պատասխանները գտնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի