Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքը չի շարունակվել 44-րդ խաղում:
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լուիս Դե Լա Ֆուենտեի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել է Անգլիայի հավաքականին (տեսանյութ):
Իսպանիայի հավաքականը նախորդ անգամ պարտվել էր 2024 թվականի մարտին: Դրանից հետո իսպանացիները պարտություն չէին կրել 43 խաղ անընդմեջ՝ սահմանելով անպարտելի խաղերի համաշխարհային ռեկորդ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը սահմանել էր Իտալիայի հավաքականը, որը 2018-2021 թթ․ չէր պարտվել 37 խաղ անընդմեջ։
Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները նվաճել են Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Դավիթ Եղիազարյան

