Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր

Լուրեր

16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 14-ին Բուենոս Այրեսում հանդիպել է Դուբայի գլխավոր դատախազ Մոհամմեդ Հասան Աբդուլռահիմի հետ։ Կողմերը քննարկել են քրեական գործերով միջազգային իրավական օգնության, անձանց հանձնման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, ինչպես նաև փողերի լվացման, կոռուպցիայի և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 14-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի գլխավոր դատախազ Մոհամմեդ Հասան Աբդուլռահիմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության ընթացքը, քրեական գործերով միջազգային իրավական օգնության, հանձնման հարցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Աննա Վարդապետյանը կարևորել է երկու երկրների իրավասու մարմինների միջև տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2002 թվականին՝ ստեղծելով հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման ուղղություններով համագործակցության իրավական հիմք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային իրավական օգնության հարցումների կատարման ընթացքում ի հայտ եկող գործնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, անդրադարձ է կատարվել փողերի լվացման, կոռուպցիայի և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 62-րդ  նիստի ընթացքում միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։