Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղում:
Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հայտացուցակում տեղ չեն գտել դարպասապահ Գոռ Մատինյանը («Սարդարապատ»), պաշտպաններ Արման Ղազարյանը («Ուրարտու»), Խարիտոն Այվազյանը («Ուրարտու»), կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը («Ալաշկերտ») և հարձակվող Արթուր Միրանյանը («Իրոնի Տիբերիաս», Իսրայել):
Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»
Պաշտպաններ
Արտյոմ Բանդիկյան – «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան)
Կիսապաշտպաններ
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա)
Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա)
Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:00-ին: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:
Դավիթ Եղիազարյան

