«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջամտությունից հետո «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել։ Հստակեցվել է նաև կարգը․ նորակառույցում գազիֆիկացման համար բնակիչները կառուցապատողի համաձայնությունը ստանալու կամ դրա դիմաց վճարելու կարիք չունեն։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունը՝ ստորև․

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի բնակիչների հետ։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանդիպման նպատակն է անձամբ բնակիչներից ճշտել կառուցապատողին տրված հանձնարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև լսել այլ հարցերի վերաբերյալ նրանց մտահոգությունները։

«Սպառողի օգնական» հարթակով բնակիչներից ստացված բողոքների հիման վրա Հանձնաժողովը վարույթներ էր հարուցել «Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրի կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ի նկատմամբ։

Վարույթների քննության արդյունքում կառուցապատողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ էին կիրառվել և տրվել էին մի շարք հանձնարարականներ բնակիչների բարձրացրած խնդիրների, մասնավորապես՝ գազիֆիկացման ապահովման, գազի մատակարարման բաժանորդ դառնալու համաձայնության համար գանձված գումարների վերադարձի, ինչպես նաև այլ հարցերի լուծման նպատակով։

Խնդրին նաև համակարգային լուծում է տրվել։ Այն ներկայացվել է ՀԾԿՀ-ին, որի որոշմամբ գործող կարգը հստակեցվել է՝ արձանագրելով, որ նորակառույցում գազիֆիկացում ունենալու համար բնակիչը կառուցապատողի համաձայնությունը ստանալու, առավել ևս դրա դիմաց վճարում կատարելու կարիք չունի։

Հանդիպմանը ներկա բնակիչները շնորհակալություն են հայտնել Հանձնաժողովին խնդիրը կարգավորելու համար՝ շեշտելով, որ այն միակ պետական կառույցն էր, որն իրականում լուծում է տվել գազիֆիկացման հարցին։

Միաժամանակ բարձրացվել են մի շարք այլ խնդիրներ՝ շահագործման ակտի բացակայության, բնակարանների մակերեսների զգալի շեղումների, խոստացված ենթակառուցվածքների և այլ հարցերի առնչությամբ։