«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Տնտեսություն
12.11.2026 | 10:30
2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին էլեկտրոնային աճուրդով առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների վաճառքից պետական բյուջե է մուտքագրվել 365 մլն 960 հազար 400 դրամ։
2025 թվականի ընթացքում նույն եղանակով վաճառված պետհամարանիշերից ստացված գումարը կազմել է 287 մլն 850 հազար 100 դրամ։
2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշերի էլեկտրոնային աճուրդով վաճառքից պետական բյուջե է մուտքագրվել 410 մլն 150 հազար 500 դրամ։
Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՆԳՆ-ի հեղինակած որոշման նախագծից, որով առաջարկվում է պետհամարանիշների վաճառքից գոյացած, դեռևս չհատկացված 261 մլն 607 հազար 600 դրամն ուղղել նոր հաշվառման համարանիշների պատրաստմանը։
Նարեկ Կիրակոսյան

