Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեն կառուցապատողների բարձրացրած խնդիրների առնչությամբ հանդիպում է կազմակերպել պետական կառույցների, «Վեոլիա ջուր» ընկերության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են նոր կառուցվող շենքերը ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար ցանցերին միացնելու տեխնիկական պայմանների տրամադրման խոչընդոտներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

Արձագանքելով կառուցապատողների մտահոգություններին՝ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է պետական կառույցների, «Վեոլիա ջուր» ընկերության և կառուցապատողների հետ հանդիպում՝ քննարկելու կառուցապատման ծրագրերի դեպքում ջրամատակարարման ցանցին միանալու հետ կապված հարցեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և ասոցիացիայի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Քաղաքաշինության և Ջրային կոմիտեների մասնագետներ։

Անդրադարձ է կատարվել ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար ցանցերին միանալու տեխնիկական պայմանների տրամադրման գործընթացում առկա խոչընդոտներին։ Քննարկվել են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ լուծման հնարավոր տարբերակները, ընդգծվել խնդիրների համակարգային կարգավորման անհրաժեշտությունը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ արդիականացվում են շենքերի ներքին ջրամատակարարման և ջրահեռացման նորմերը, որի շրջանակում նախատեսվում է վերանայել նաև անհրաժեշտ ջրաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը։

Ջրային կոմիտեի նախագահը կառուցապատողների ուշադրությանն է ներկայացրել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով նոր ջրատարների կառուցման գաղափարը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ջրի կորստի նվազեցման, «Վեոլիա ջուր» ընկերության և կառուցապատողների միջև գործընթացներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Պաշտոնյաներն ընդգծել են պետական կառույցների պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը կառուցապատողների հետ և համատեղ գտնելու ենթակառուցվածքային խնդիրների արդյունավետ լուծումներ՝ նպաստելով կառուցապատման ծրագրերի բնականոն իրականացմանը։