Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Քաղաքականություն
10.11.2026 | 18:10
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ պաշտոնական դիմում չի ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«(ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ )նման դիմում չի ստացվել, ինչպես չի ստացվել նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դիմում», -Լավրովը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի պլանավորում Հայաստանին վռնդել ՀԱՊԿ-ից, սակայն կազմակերպության ներսում նրա պարտքի հարցը մնում է բաց։
«Մեր կազմակերպության 25-րդ հոդվածում նշված է, եթե ՀԱՊԿ բյուջետային պարտքը գերազանցում է երկու տարին, երկիրը պետք է զրկվի քվեարկելու իրավունքից։ Բայց մենք դուռը չենք շրխկացնում», – նշել է Լավրովը։
Նա նաև հայտնել էր, որ չորեքշաբթի օրը ՀԱՊԿ անդամ երկրները կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

