Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եռակողմ ձևաչափով բանակցությունները կշարունակվեն երկու օր։ Ինչպես սպասվում է, կողմերը կքննարկեն Ուկրաինայում պատերազմն ավարտելու սկզբունքները և Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ը ներկայացնում են Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները։

Բացի այդ՝ բանակցությունների ընթացքում Աբու Դաբիում ներկա կլինեն, սակայն դրանց անմիջական մասնակցություն չեն ունենա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները (ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով), ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Կրեմլն ընդգծել էր, որ եվրոպական պատվիրակությունը բանակցություններին չի մասնակցում։ Երեքշաբթի առավոտյան, սակայն,Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական պատվիրակության հետ։ Այս մասին  հայտնել էր Ռուստեմ Ումերովը։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր 2026 թվականի փետրվարին՝ Ժնևում, իսկ դրանից առաջ՝ Աբու Դաբիում։

Ուկրաինայի իշխանությունները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են քննարկել առաջնորդների անձնական հանդիպման կազմակերպման հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ միայն այդ ձևաչափով հնարավոր կլինի լուծել պատերազմի ավարտին վերաբերող ամենաբարդ հարցերը։ Սակայն Կրեմլը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ուկրաինայի նախագահին միայն Մոսկվայում, ինչը Կիևի համար անընդունելի է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի