ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտարկումները Հայաստանում և Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

18.09.2026 | 13:10
Իրավիճակը ԱԺ-ում լարվեց․ «Չափներդ մի անցե՛ք, գնացե՛ք ձեր տեղը՝ մինչև սովորեք՝ ինչպես խոսել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 13:08
Թրամփը հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին
18.09.2026 | 12:59
Մեծ չափով գումարներ էին ուզում տեղափոխել ՀՀ՝ քյաբաբների ու շալվարների պրոցեսն ապահովելու համար․ Արայիկ Հարությունյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 12:48
Հայ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դեմ խաղի համար հրավիրվել է Լատվիայի հավաքական
18.09.2026 | 12:40
Պուշկինոյի նախկին համայնքապետի մասնակցությամբ մրցույթով վարձակալված 4 հա հողը վերադարձվել է համայնքին
18.09.2026 | 12:31
Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է
18.09.2026 | 12:21
Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին
18.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել // Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
18.09.2026 | 11:58
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:55
Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում
18.09.2026 | 11:41
Սարյան փողոցի խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել՝ «Դիխլոֆոսի» վերաբերյալ ահազանգից հետո․ ՍԱՏՄ
18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի հոկտեմբերի 28-ին կայացավ Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ նոյեմբերի 28-ին՝ երկրորդը։ Դեկտեմբերի 9-ին էլ կայացան ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Երկու ընտրություններն էլ մշտադիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության կողմից  (այսուհետ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ կամ Առաքելություն)։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արդեն իսկ հրապարակել է իր նախնական դիտարկումները` Վրաստանում կայացած ընտրությունների երկու փուլերի և Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Այս դիտարկումները իրարից որոշակի տարբերություններ ունեն։

 

Վարչական ռեսուրսի  չարաշահում

 

Վրաստանի նախագահական երկու ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումներն էլ շեշտում են վարչական ռեսուրսի չարաշահումների բացասական ազդեցությունը ընտրական գործընթացների վրա։ Այսպես, օրինակ, ըստ հոկտեմբերի 28-ի ընտրությունների վերաբերյալ արված դիտարկումների՝ առաջին փուլի ընթացքում եղել են վարչական ռեսուրսի չարաշահումների դեպքեր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր է հիշատակում նաև Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ արված իր դիտարկումներում։ Մինչդեռ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից արված դիտարկումներում չեն արձանագրվել։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն երկու երկրների դեպքում էլ հիշատակում է, որ կառավարությունների կողմից արվել են քայլեր՝ վարչական ռեսուրսի չարաշահման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։

 

Հիմնարար ազատություններ

 

Վրաստանում կայացած ընտրությունների առաջին փուլում, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումների, հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել էին, սակայն Առաքելությունը արձանագրել է քարոզչական միջոցառումների համար որոշ խոչընդոտներ, ինչպես նաև կուսակցությունների գրասենյակների և քարոզչական նյութերի հանդեպ վանդալիզմի դեպքեր։ Երկրորդ փուլի դիտարկումների համաձայն՝ հիմնարար ազատությունները պահպանվել են, և մասնակիցները կարողացել են ազատորեն անցկացնել քարոզարշավ, սակայն «Վրացական երազանք» և «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների ակտիվիստների միջև տեղի են ունեցել առանձին բախումներ։ Հայաստանի դեպքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նշում է․ «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ», այնուհետև հավելում․ «Մրցակիցները կարողացել են ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավները. քարոզարշավի ընթացքում լիովին պահպանվել են միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտվելու և տեղաշարժի հիմնարար ազատությունները»։

 

Ընտրության օրվա մասին

 

Վրաստանում կայացած ընտրությունների առաջին փուլի քվեարկության օրը, ըստ Առաքելության դիտարկումների, անցել է ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ։ Այնուամենայնիվ, ընտրատեղամասերի մոտակայքում կուսակցությունների մեծաթիվ կողմնակիցների հաճախակի ներկայությունը, ովքեր երբեմն նաև ընտրացուցակներ ունեին և նշում էին, թե ով է գալիս քվեարկությանը, մտահոգություն է առաջացնում ընտրողների վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ և կասկած առաջացնում առանց հետագա հատուցման վախի նրանց ազատ ընտրելու հնարավորության վերաբերյալ: Առաքելությունը նաև խնդիրներ էր արձանագրել ձայների հաշվարկի ընթացքում։ Երկրորդ փուլի քվեարկության օրը ևս կուսակցությունների կողմնակիցները ներկա են գտնվել ընտրատեղամասերի մոտակայքում, ինչպես նաև հաշվարկի ընթացքում քաղաքացի դիտորդները և լրագրողները միջամտել են՝ հօգուտ կուսակցությունների։ Մինչդեռ, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտարկումների, Հայաստանում «ընտրությունների օրն անցել է հանգիստ, խախաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների, և դրական է գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից»։ Նախնական դիտարկումներում նաև նշվում է, որ ձայների հաշվարկն իրականացվել է առանց էական ընթացակարգային խախտումների:

Փաստորեն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումները Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ անհամեմատ ավելի դրական են, քան Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների երկու փուլերի դիտարկումները։

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»