ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախից տեղահանված անձանց տրամադրվող ամսական 30 հազար դրամ աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2027 թվականի հունիսը, իսկ կարիքավոր ընտանիքներին տրամադրվող աջակցությունը՝ մինչև նույն տարվա դեկտեմբերը։ Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին։

Նրա խոսքով՝ տեղահանումից հետո իրականացվել են սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ՝ սկզբում հրատապ միանվագ, ապա ամսական պարբերական վճարումների տեսքով։

«30 հազար դրամ աջակցության ծրագրից այս պահին օգտվում է շուրջ 46 հազար տեղահանված անձ։ Ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունիսը։ Հունվարից մարտ ներառյալ շահառուները կստանան ամսական 30 հազար դրամ, իսկ ապրիլից հունիս՝ 15 հազար դրամ։ Հուլիսից ծրագիրը կդադարեցվի»,- նշեց պաշտոնյան։

Բզնունու խոսքով՝ կարիքավոր ընտանիքներին տրամադրվող ամսական աջակցությունը կշարունակվի մինչև 2027 թվականի դեկտեմբեր։ Հոկտեմբերի դրությամբ ծրագրից օգտվել է շուրջ 8600 ընտանիք։ Աջակցությունը կազմում է 40 հազար դրամ՝ ընտանիքի առաջին անդամի, և 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամի համար։ Շահառու են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի եկամուտը 55 հազար դրամից ցածր է։

«Այս աջակցությունները առաջնային փուլում եղել են առաջնային կարիքին ուղղված աջակցություն՝ որպես հումանիտար ճգնաժամից դուրս գալու համար։ Բայց պետք է հասկանանք, որ այս աջակցությունները գնալով պետք է լինեն թիրախային և հասցեական»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ սոցիալական քաղաքականության նպատակն է շահառուներին ուղղորդել դեպի զբաղվածություն և ինքնաբավություն՝ միաժամանակ ապահովելով սոցիալական պաշտպանության հասանելիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան