Պետությունը պետք է անձին նախապատրաստի ազատ արձակման՝ ղեկավարվելով նրա վարքագծի ռիսկային անհատական գնահատմամբ. Արման Թաթոյան

Լուրեր

14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման շրջանակում իրականացվող այս ծրագրի արդյունավետությունը Հայաստանում:

«Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների: Արդյունքում, աշխատակազմը համալրվեց մասնագետներով, որոնք մշտադիտարկումները առավել արդյունավետ իրականացնելու նպատակով պետք է համապատասխան վերապատրաստումներ անցնեին, օրինակ` բժիշկը, հոգեբանը, հոգեբույժը և այլն: Այս ծրագիրն ընձեռեց այդ հնարավորությունը՝ նպաստելով մեր մասնագետների կարողությունների զարգացմանը»,- բացման խոսքում նշել է Արման Թաթոյանը:

Իրականացված ծրագրի շրջանակում Պաշտպանը հատկապես ընդգծել է ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի նախագծերի ընդունման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Քրեական արդարադատության ոլորտի նկատմամբ պետությունը պետք է ցուցաբերի հատուկ ուշադրություն, քանի որ այստեղ են անձի իրավունքների խախտման մեծ ռիսկերը: Դրանից բացի, առաջնահերթ պետք է լինի անհատական մոտեցումը ազատությունից զրկված ցանկացած անձի նկատմամբ: Պետությունը պետք է անձին նախապատրաստի ազատ արձակմանը՝ կատարելով իր պոզիտիվ պարտականությունը:

Այս տեսանկյունից չափազանց կարևոր է Արդարադատության նախարարության հետ ձևավորված բարձր համագործակցությունը: