Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Քաղաքականություն
06.11.2026 | 17:07
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովան քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության զարգացման, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։
Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։
Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

