Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
Քաղաքականություն
06.11.2026 | 17:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այսօր այցով Արցախի տարածքներում են։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք մասնակցել են Զանգելանի շրջանի Ջահանգիրբեյլի (խոսքը Արցախի Քաշաթաղի շրջանի Վան գյուղի մասին է ) գյուղի առաջին փուլի բացման արարողությանը։
Այնուհետև հանդիպել են բնակիչների հետ, որոնց հանձնել են բնակարանների բանալիները։
Ալիևները նաև մասնակցել են Զանգիլանի քաղաքային կրթահամալիրի բացման արարողությանը։ Այնուհետ՝ Ջաբրայիլի (Ջրականի) ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Sunbeverage-ի գործարանի բացման արարողությանը:
Հավելենք, որ Factor TV-ին ավելի վաղ անդրադարձել էր Ադրբեջանի կողմից իրականցվող Արցախի տարածքների բնակեցման ծրագրին։ Թեպետ Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն այժմ ընդամենը 40,000-ն է բնակվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

