Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացին, այն տապալելու ընդդիմության մտադրությանը, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության և իշխանության միջև պայքարի բռնի դրսևորումներին։ 

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության շուրջ ընթացող գործընթացներին՝ իրավապաշտպանը հստակ արձանագրում է, որ դա արվում է Բաքվի ճնշման ներքո։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն անթաքույց, բաց տեքստով պահանջում է և հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի և կոնկրետ ասում է՝ թե ինչ կետ պետք է այնտեղից հանվի»,- նշում է Հարությունյանը։

Խոսելով Անկախության հռչակագրին արվող հղումը Սահմանադրությունից հանելու Բաքվի պահանջի մասին՝ բանախոսը շեշտում է, որ դա ընդամենը պատրվակ է․ «Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է։ Աշխարհի շատ երկրներ ունեն հռչակագրեր, բայց ոչ մի երկիր չի մտածում պահանջել հարևանից ջնջել պատմական այդ փաստաթուղթը, վերացնել, փոխել, կամ դուրս մղել Սահմանադրությունից։ Ալիևի կողմից մտածված պահանջ է դա, որպեսզի որքան հնարավոր է երկար ձգձգվի հաշտության պայմանագրի կնքումը, չկնքվի դա, և որքան հնարավոր է էլ ավելի ճնշվի Հայաստանը: Նպատակը Հայաստանին ճնշված և նվաստացած պահելն է։ Ենթակա կարգավիճակում պահելն է»։

Վարդան Հարությունյանը հիշեցնում է, որ գործող Սահմանադրությունը ժամանակին փոխվել է մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր նպատակ չունի փոխելու կառավարման մոդելը․ «Սահմանադրության ամբողջ իմաստը, էդ փոփոխության, կառավարման համակարգն է։ Այսօր էլ Սահմանադրությունը երբ նրանք փոխեն, Փաշինյանը շարունակելու է պահել կառավարման համակարգը, այս կառավարման, պառլամենտական կառավարման համակարգը, որի դեպքում պառլամենտը ունի զրո կարգավիճակ, բայց Հայաստանը կոչվում է պառլամենտական, և վարչապետին անընդհատ վերընտրվելու հնարավորություն է ընձեռվում»։

Նա նաև հիշեցնում է, որ դեռ 2019 թվականին առաջիններից էր, որ հայտարարել է, թե Փաշինյանը Սահմանադրության փոփոխության խնդիր չի տեսնում, քանի որ «նա արդեն տեղավորվել էր Սերժ Սարգսյանի սենյակում, Սերժ Սարգսյանի աթոռին, և էդ Սահմանադրությունը արդեն հագով արդեն չափում էր և հասկացավ, որ ինքը շատ հնարավոր է, որ որևէ ընտրություն չկատարի»։

Իրավապաշտպանը քննադատության է ենթարկում ընդդիմությանը՝  նրանց ընտրած ճանապարհը սխալ համարելով․ «Ես չեմ կարծում, որ էս ընդդիմությունը ճիշտ քայլերի է դիմել մինչև այսօր և ճիշտ քայլերի է դիմում այսօր և ճիշտ քայլերի է դիմելու վաղը։ Ես նույնիսկ կարծում եմ, որ սխալ ճանապարհով են գնում»։

Նա բարձրացնում է նաև ալիևյան երաշխիքների արժանահավատության հարցը․ «Եթե Փաշինյանը գա և ասի՝ ես երեկ Ալիևի հետ խոսում էի, և Ալիևն ինձ ասաց, որ ես էլ ձեզ չեմ ծեծելու, եկեք այս իմ պահանջը կատարեք… Ալիևը պետք է ասի՝ հայ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի կառավարություն, ընդունեք իմ էս պահանջը և ես ձեզ չեմ ծեծելու։ … Դուք պատրա՞ստ եք էդ խոսքը լսելու Ալիևից, որ նա ձեզ, մեզ չի ծեծելու»։

Բանախոսը հատուկ ընդգծում է երկրում քաղաքական և հանրային խոսքի աննախադեպ անկումը, որի գլխավոր մեղավորը համարում է իշխանությանը.
«Այն բառապաշարը, որ վարչապետն է օգտագործում, այդ քուչի տերմինաբանությունը, ժարգոնային հայերենի օգտագործումը պառլամենտում, ամեն տեղ։ Բոլոր առումներով մենք ապրում ենք հետընթաց։ Դեգրադացիա բառի մասին է խոսքը։ Եվ էդ համատեքստում Փաշինյանը տանող շոգեքարշն է»։ Նա ընդգծում է, որ եթե երկրի ղեկավարն օգտագործում է նման բառապաշար («սատկացնել», «կզեցնել»), ապա թիմակիցներն անխուսափելիորեն կրկնօրինակում են այդ վարքագիծը։

Ամփոփելով՝ Վարդան Հարությունյանը խոսում է նաև քրեական գործերի մասին նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կան գործեր, որոնք «խիստ նման են քաղաքական հետապնդումների, կամ մարդիկ դատապարտվում են իրենց քաղաքական հայացքների համար»։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան