Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար

Լուրեր

06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
Բոլորը

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանում իր երկրի դեսպան Նիկոլայ Նոզդրևին՝ Japan Tobacco International (JTI) ընկերության ռուսական ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը, փոխանցում  է Meduza-ն։ Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Տոկիոն Մոսկվային կոչ է արել չեղարկել այդ որոշումը։

«Ճապոնիան բազմիցս կոչ է արել Ռուսաստանին պաշտպանել ճապոնացի քաղաքացիների և բիզնեսի օրինական շահերը», – նշել է նա՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։

Նոյեմբերի 5-ին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանում JTI-ի ակտիվները փոխանցվել են «Промышленные активы» բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարմանը։ Խոսքը, մասնավորապես, Ռոստովի, Ելեցի և Սանկտ Պետերբուրգի JTI ծխախոտի գործարանների մասին է։

Ինչպես նշել էր The Bell-ը, դրանցից ամենախոշորը Սանկտ Պետերբուրգի գործարանն է։ 2023 թվականին դրա հասույթը 55,9 միլիարդ ռուբլուց աճել է մինչև 73,2 միլիարդ ռուբլիի, իսկ զուտ շահույթը կազմել է ռեկորդային 13,2 միլիարդ ռուբլի։

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո JTI-ն (Japan Tobacco International) դուրս  չի եկել Ռուսաստանի շուկայից, սակայն դադարեցրել  ներդրումները ռուսական արտադրության և մարքեթինգի ոլորտներում։

JTI-ի միջազգային ապրանքանիշերի շարքում են, մասնավորապես, Winston-ը, Camel-ը, LD-ն, Sobranie-ն և Glamour-ը։ Ռուսաստանի շուկայի համար JTI-ի ապրանքանիշերից են «Պյոտր I»-ը, «Ռուսկի ստիլ»-ը և «Դոնսկոյ տաբակ»-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի