Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի մարդկային ներուժի զարգացման կարևորությունը և հիմնադրամի առաջիկա ծրագրերը։

Կանադայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի «Կատարենք ներդրում հիմա՝ ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը կրող ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։

Ելույթի առանցքում Հայաստանի ներուժի, մարդկային կապիտալի և ապագայի տեսլականի կարևորությունն էր։ Դեսպանն ընդգծեց, որ երկրի առաջընթացը պայմանավորված է ոչ միայն առկա մարտահրավերների հաղթահարմամբ, այլև մարդկանց տաղանդն ու ստեղծարար կարողությունները զարգացնելու հնարավորությունների ընդլայնմամբ՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Երեկոյի հիմնական բանախոսն էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վազգեն Ալթունյանը մանրամասներ ներկայացրեց կառույցի տարեկան հաշվետվության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։

Դրամահավաքի միջոցներն ուղղվելու են մի շարք բնակարանաշինական և համայնքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ծնողների ընտանիքների համար բնակարանների կառուցմանը, Շենավան գյուղում բժշկական կենտրոնի հիմնմանը և Գյումրիում բազմաբնակարան շենքի կառուցմանը։